Միքայել Պողոսյան Михаил Погосян | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 18, 1956 (69 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ավիատիեզերքային ճարտարագետ, գյուտարար, ոչ գեղարվեստական գրող և գիտնական |
Հաստատություն(ներ) | Ռուսաստանի միացյալ ինքնաթիռաշինության ընկերության նախագահ |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Sixth Civic Chamber of the Russian Federation (2017–2020)? և Public Chamber of the Russian Federation of the seventh composition (2020–2023)? |
Ալմա մատեր | Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ |
Կոչում | Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն և անգլերեն |
Պարգևներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
Միքայել (Միխայիլ) Ասլանի Պողոսյան (Михаил Асланович Погосян, ապրիլի 18, 1956, Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի ավիակոնստրուկտոր, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր (2016)[2] տեխնիկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (28.12.2011)։
1979 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ինքնաթիռաշինության ֆակուլտետը։ Ինստիտուտից հետո աշխատանքի է նշանակվել Մոսկվայի Սուխոյի անվան ավիաշինական գործարանում որպես ինժեներ-կոնստրուկտոր, 1994 թվականից՝ գլխավոր կոնստրուկտորի տեղակալ, 1997 թվականից՝ «Սուխոյ» ավիացիոն ռազմաարդյունաբերական համալիրի, 1999 թվականից, միաժամանակ՝ Սուխոյի ՀԿԲ ձեռնարկության գլխավոր տնօրեն[3][4]։
Պողոսյանի ղեկավարման տարիները նշանակալի են ռուսական իրականության համար բացառիկ մի քանի նախագծերի սկզբնավորմամբ։ 2002 թվականին «Սուխոյ» կոնցեռնը հաղթեց նոր 5-րդ սերնդի կործանիչի ստեղծման մրցույթում, ինչն ամենամեծ ձեռքբերումն էր կոնցեռնի պատմության մեջ։ Բացի դրանից Պողոսյանը նախաձեռնեց նաև ընկերության համար բոլորովին նոր մարդատար ինքնաթիռի ստեղծման գործընթաց։ 2010 թվականին կոնցեռնի ֆինանսական շրջանառությունը կազմել է մոտավորապես 40 միլիարդ ռուբլի։ Պողոսյանի ղեկավարությամբ մինչև 2010 թվականը «Սուխոյ» կոնցեռնը բացառիկ վերելք է ապրել։ 2007 թվականին Պողոսյանն ընտրվել է ռուսական «Ավիաշինական միավորված ընկերության» ղեկավարի առաջին տեղակալ, 2008 թվականից համատեղության կարգով նշանակվել է «Սուխոյի» հիմնական մրցակից «ՄիԳ» կոնցեռնի գերագույն տնօրեն։
Պողոսյանը ղեկավարել է Սու-21 «բիզնես-դասի» գերձայնային ուղևորատար ինքնաթիռի և Սու-47 թևի հակադարձ սլաքաձևությամբ ռմբակոծիչի նախագծման աշխատանքները[5]։
Զբաղվում է ռազմական և քաղաքացիական նշանակման նոր թռչող ապարատների ստեղծման հարցերով։ Հեղինակ է 14 գիտական աշխատանքների, ունի 11 հայտնագործություն։
Ունի երկու զավակ։ Դուստրը սովորել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում, որդին՝ Արտուշը, տեխնիկական գիտությունների թեկնածու է։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Պողոսյան (ավիակոնստրուկտոր)» հոդվածին։ |
|