Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | իսպանացի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 9, 1971[1] (53 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Legorreta, Goierri, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա | ||||||||||||||||||||
Հասակ | 175 սմ | ||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Միքել Լասա Գոյկոեչեա (իսպ.՝ Mikel Lasa Goikoetxea, սեպտեմբերի 9, 1971[1], Legorreta, Goierri, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի նախկին ֆուտբոլիստ, պաշտպան։
Միքել Լասան իր կարիերան սկսել է «Ռեալ Սոսիեդադ» ակումբում, որտեղ Ջոն Տոշակի ղեկավարությամբ կատարել է իր դեբյուտը իսպանական Լա Լիգայում։
1991-92 մրցաշրջանում պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդ» ակումբի հետ, որտեղ նա դարձել է թիմի հիմնական խաղացող։ 1992/93 մրցաշրջանի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում Լասան գրավել է Սարագոսայի դարպասը՝ օգնելով «Ռեալին» նվաճել գավաթը։
Այն բանից հետո, երբ «Ռեալ» եկավ Ռոբերտո Կառլոսը, Միքել Լասան սկսեց կորցնել իր տեղը ակումբի մեկնարկային կազմում։
1997-98 մրցաշրջանում Լասան տեղափոխվել է «Ատլետիկ Բիլբաո» ակումբ, որտեղ խաղացել է մինչև 2001 թվականը։
2013 թվականին տեղափոխվել է իսպանական Սեգունդայի «Սյուդան դե Մուրսիյա» ակումբ, որտեղ էլ ավարտել է իր մասնագիտական կարիերան 2004 թվականին։
1993 թվականին Լասան անցկացրել է երկու հանդիպում Իսպանիայի հավաքականի կազմում՝ մասնակցելով 1994 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլին. երկու հանդիպումներն էլ եղել են ընդդեմ Լիտվիայի։
Լիսան 1992 թվականին Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է Բարսելոնայում անցկացվող Օլիմպիական խաղերին, որտեղ արժանացել է ոսկե մեդալի[2]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|