Մյաոհուեյ | |
---|---|
Ենթադաս | տոնախմբություն |
Մյաոհուեյ (չինարեն՝ 廟會, բառացի՝ «տաճարային տոնավաճառ», «տաճարային տոներ»[1]), չինական տաճարային փառատոն՝ նվիրված չինական Նոր տարվա տոնակատարությանը[2]։ Այն անցկացվում է լուսնային օրացույցի առաջին օրը[1]։
Չինական տաճարային տոնավաճառների պատմությունը գալիս է Թան և Սուն դինաստիաների շրջանից (VII—XIII դարեր)։ Այդ ժամանակ դրանք անցկացվում էին բուդդայական և տաոիստական տաճարներում, նպատակ ունեին ներգրավել հավատացյալներին, և նույնիսկ այդ ժամանակ դրանք ներառում էին թատերական և պարային ներկայացումներ։ Հետագայում մյոհուեյի ժամանակ տաճարների պատերի կողքին ծավալվեց տոնական առևտուր։ Մեր օրերում փառատոնի կրոնական բաղադրիչը երկրորդ պլան է մղվել, և այժմ դրա անցկացման ընթացքում այցելուներին առաջարկվում է դիտել ավանդական ներկայացումներ, խորտիկ ուտել, գնել տոնական հուշանվերներ[3]։
Պեկինում 2014 թվականին մյաոհուեյի է այցելել շուրջ 276 հազար մարդ[2]։