Մյուրիել Պենիկո | |
Կուսակցություն՝ | Renaissance |
---|---|
Կրթություն՝ | Փարիզ-Նանթեր համալսարան, Ստրասբուրգի համալսարան և Փարիզի համալսարան |
Մասնագիտություն՝ | գործադիր տնօրեն, քաղաքական գործիչ և գործարար |
Ծննդյան օր | մարտի 31, 1955[1] (69 տարեկան) |
Ծննդավայր | Վերսալ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կայք՝ | gouvernement.fr/ministre/muriel-penicaud |
Պարգևներ | |
Մյուրիել Պենիկո (ֆր.՝ Muriel Pénicaud, մարտի 31, 1955[1], Վերսալ), ֆրանսիացի կին գործարար, աշխատանքի նախարար (2017-2020)։
1975 թվականին Փարիզ-Նանտերի համալսարանում ստացել է պատմության բակալավրի աստիճան, 1976 թվականի՝ դասավանդման մեթոդիկայի մագիստրոսի աստիճան (Sciences de l'éducation)։ 1980 թվականին Ստրասբուրգի համալսարանում ստացել է կլինիկական հոգեբանության գծով գիտությունների խորացված ուսումնասիրության դիպլոմ (DEA), 1995 թվականին մասնակցել է «INSEAD»-ի դասընթացին[2]։
1976-1985 թվականներին զբաղվել է տեղական ինքնակառավարման մարմինների հարցերով, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման պետական ծառայության ազգային կենտրոնում (CNFPT), գլխավորել է մանկության և պատանեկության հարցերով Լոթարինգիայի կենտրոնը (CLEJ — Centre lorrain pour l’enfance et la jeunesse)[3]։
1993-1996 թվականներին աշխատել է «Danone» խմբի կադրերի ուսուցման գծով տնօրեն։ 1996-2000 թվականներին եղել է «Danone» խմբի մենեջերների որակավորման բարձրացման գծով տնօրեն, 2000-2002 թվականներին եղել է կադրային քաղաքականության գծով տնօրեն։
2002-2008 թվականներին աշխատել է «Dassault Systèmes»-ի գլխավոր տնօրենի տեղակալ, որտեղ նույնպես պատասխանատու էր կադրային քաղաքականության համար։
2008-2013 թվականներին զբաղեցրել է «Danone» խմբի կադրերի գծով տնօրենի պաշտոնը։
2014-2017 թվականներին եղել է «Business France» գործակալության գլխավոր տնօրեն։
Աշխատել է «Orange» ընկերությունում, 2014 թվականին ընդգրկվել է Փարիզի «Aéroports de Paris» օդանավակայանների կառավարող ընկերության ղեկավարության կազմում[4]։
Պենիկոն իր գործունեությունն սկսել է Աշխատանքի նախարարությունում, այդ թվում՝ 1990-ական թվականների սկզբին եղել է աշխատանքի նախարար Մարտին Օբրիի խորհրդականը։ 2006-2009 թվականներին գլխավորել է Աշխատանքի, զբաղվածության և մասնագիտական ուսուցման ազգային ինստիտուտը (Institut national du travail, de l’emploi et de la formation professionnelle): Ղեկավարել է Սոցիալական երկխոսության բարձրագույն խորհուրդը[5]։
2017 թվականի մայիսի 17-ին ստացել է աշխատանքի նախարարի պաշտոնն Էդուարդ Ֆիլիպի կառավարությունում[6]։
2017 թվականի հունիսի 21-ին այդ պաշտոնը պահպանել է Ֆիլիպի երկրորդ կառավարության ձևավորման ժամանակ։
2020 թվականի հուլիսի 6-ին կառավարության կազմից հեռացվել է Կաստեքսի կաբինետի ձևավորման ժամանակ, որտեղ աշխատանքի նախարարի պաշտոնն ստացել է Էլիզաբեթ Բորնը[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյուրիել Պենիկո» հոդվածին։ |
|