Մշակութային պատմության թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Օսլո |
Կազմված է | Վիկինգների նավերի թանգարան, Universitetets Oldsaksamling?, Myntkabinettet?, Ethnographic Museum? և Historical Museum in Oslo? |
Մասն է | Օսլոյի համալսարան |
Հիմնադրվել է | 1999 |
Կայք | khm.uio.no(նորվ.) |
![]() | |
![]() |
Մշակութային պատմության թանգարան (Kulturhistorisk museum (KHM)), թանգարանների ասոցիացիա Նորվեգիայում՝ Օսլոյի համալսարանի ենթակայության ներքո։ Հիմնադրվել է 1999 թվականին որպես Համալսարանի պատմամշակութային թանգարան (Universitetets kulturhistoriske museum)՝ Universitetets Oldsaksamling մարմինների միաձուլմամբ, որը ներառել է հին և միջնադարյան նմուշների հավաքածու, Վիկինգների նավերի թանգարանը (Vikingskipshuset) Օսլոյի Բյուգդե թերակղզում, Մետաղադրամների կաբինետը (Myntkabinettet) և ազգագրական թանգարանը (Etnografisk samling): 2004 թվականին թանգարանն անվանափոխվել է՝ դառնալով Kulturhistorisk museum[1][2][3][4]:
Մշակութային պատմության թանգարանի գործունեությունը ներկայումս իրականացվում է Օսլոյի կենտրոնում գտնվող չորս հիմնական շենքերում՝ Ֆրեդերիկյան 2-րդ դարպասի և Ֆրեդերիկյան 3-րդ դարպասի պատմական թանգարան և վարչական մասը` Սուրբ Օլավի դարպաս 29-ում, ինչպես նաև Վիկինգների նավերի թանգարանը Բյուգդե թերակղզում[5]։
Մշակութային պատմության թանգարանը Նորվեգիայի մշակութային պատմության խոշորագույն թանգարաններից մեկն է։ Այն ներառում է երկրի խոշորագույն նախապատմական և միջնադարյան հնագիտական հավաքածուները, ներառյալ Վիկինգների նավերը Բյուգդե թերակղզում, միջնադարյան եկեղեցական նմուշների զգալի հավաքածու և ռուների արխիվը։ Թանգարանն ունի նաև համապարփակ ազգագրական հավաքածու, որը ներառում է նմուշներ բոլոր մայրցամաքներից, ինչպես նաև Նորվեգիայի ամենամեծ պատմական մետաղադրամների հավաքածուն[6]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մշակութային պատմության թանգարան (Օսլո)» հոդվածին։ |
|