«Մոգություն։ Ժառանգություն» (անգլ.՝ Craft: Legacy), 2020 թվականի ամերիկյան սարսափ ֆիլմ, որի ռեժիսորը Զոի Լիստեր-Ջոնսն է։ Ֆիլմը 1996 թվականի «Մոգություն» ֆիլմի շարունակությունն է։ Ջեյսոն Բլումը հանդես է եկել որպես պրոդյուսեր՝ իր Blumhouse Productions ընկերության հետ։
ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2020 թվականի հոկտեմբերի 28-ին։
Երիտասարդ Լիլին և նրա մայրը՝ Հելենը տեղափոխվում են նոր քաղաք։ Նոր դպրոցում Լիլին իրեն օտար է զգում, մինչ յն պահը, երբ ընկերանում երեք դասընկերների՝ Ֆրենկիի, Տաբբիի և Լուրդեսի հետ, որոնք նրան ընդունում են կախարդների շրջանում։ Շուտով Լիլին հայտնաբերում է, որ նա իսկապես կախարդական ուժեր ունի և կարող է դրանք օգտագործել ըստ իր հետաքրքրությունների։
2019 թվականի մարտին հայտարարվել է, որ Զոի Լիսթեր-Ջոնսը կլինի ֆիլմի սցենարիստը և բեմադրողը, Ջեյսոն Բլումը և իր Blumhouse Productions ընկերությունը հանդես կգան որպես պրոդյուսեր, իսկ պաշտոնական ֆիլմից Էնդրյու Ֆլեմինգը կլինի գործադիր պրոդյուսեր, իսկ Columbia Pictures-ը հանդես կգա որպես դիստրիբյուտոր[1]։
2019 թվականի հունիսին Քեյլի Սփեյնին միացել է ֆիլմի դերասանական կազմին[2]։ 2019 թվականի սեպտեմբերին ֆիլմի դերասանական կազմին միացել են Գիդեոն Ադլոնը, Լովի Սիմոնը և Զոի Լունան[3]։ 2019 թվականի հոկտեմբերին Նիկոլաս Գալիցինը, Դևիդ Դուխովնին, Ջուլիան Գրեյը և Միշել Մոնագանը միացել են ֆիլմի դերասանական կազմին[4][5][6][7]։ 2019 թվականի նոյեմբերին Դոնալդ Մաքլին կրտսերը նույնպես միացել է ֆիլմի դերասանական կազմին[8]։