Մոդուլոր, մnդուլյոր, մոդյուլոր (ֆր.՝ modulor), համաչափությունների համակարգ։ 1940-ական թթ․ առաջարկել է Լե Կորբյուզիեն (իր աշխատակիցների հետ)։
Մոդուլորի հիմքում ընկած են մարդու մարմնի չափերը և համաչափությունները (ելակետային մեծություններն են․ մարդու պայմանականորեն ընդունված հասակը՝ կանգնած վիճակում, 183 սմ, մինչև արեահյուսակը՝ 113 սմ, թևը բարձրացրած վիճակում՝ 226 սմ), ոսկե հատումը ԱՖիբոնաչչիի թվերի շարքը։
Մոդուլորի ստեղծման նպատակն էր ճարտարապետության և գեղարվեստական ձևաստեղծման մեջ արմատավորել մարդու չափումների վրա հիմնված մոդուլ։
Մոդուլորը կիրառվել է Լը Կորբյուզիեի նախագծած մի շարք կառույցներում և իր որոշակի ազդեցությունն ունեցել համաշխարհային ճարտարապետության և հատկապես դիզայնի վրա։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոդուլոր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 668)։ ![]() |