Մոդրայի աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Կառավարող | Comenius University, Faculty of Mathematics, Physics and Informatics?[1] |
Աստղադիտարանի կոդ | 118 |
Երկիր | Սլովակիա |
Վայր | Մոդրա |
ԲԾՄ | 531,1 մետր[2] |
Կայք | daa.fmph.uniba.sk |
Modra Observatory Վիքիպահեստում |
Մոդրայի աստղադիտարան (սլովակ.՝ Astronomické observatórium Modra, աստղադիտարանի կոդը` — «118»), աստղադիտարան Սլովակիայի Մոդրա քաղաքի մոտ։ Հիմնադրվել է 1988 թվականին։ Պատկանում է Բրատիսլավայի Կոմենիուս համալսարանին։ Աստղադիտարանում կատարվող հետազոտությունները կատարվում են համալսարանի Աստղագիտության, Երկրի ֆիզիկայի և օդերևութաբանության բաժնի կողմից։
Աստղադիտարանում հայտնաբերված (11118) Մոդրա աստերոիդը անվանվել է քաղաքի պատվին[3][4]։
Որպես Կոմենիուս համալսարանի մաս, աստղադիտարանը հետազոտության հնարավորություններ է տրամադրում ուսանողներին և աշխատակիցներին։ Հետազոտությունները հիմնականում ուղղված են միջմոլորակային նյութին։ Մինչև 2014 թվականի հունվար ամիսը այստեղ հայտնաբերվել է 175 համարակալված և 34 դեռևս չհամարակալված աստերոիդ, որոնցից են 2005 GB34 և 2008 UW5 Երկրին մոտեցող աստերոիդները։ Դիտարկումները հիմնականում իրենցից ներկայացնում են աստերոիդների և գիսաստղերի լուսանկարումն ու աստղաչափությունը։
Աստղադիտարանը նաև հանդիսանում է Եվրոպական բոլիդների ցանցի անդամ։
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները
NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը
1870 թվականից հետո աստերոիդների և մոլորակների արբանյակների դիտարկումները