Մոխրոտը (բալետ)

Մոխրոտը
Պատկեր:F41c698c828cad5c6817b5612e1f4581 Մոխրոտը.jpg
Տեսակբալետ
ԽորեոգրաֆՌոստիսլավ Զախարով
ԿոմպոզիտորՍերգեյ Պրոկոֆև
Առաջին ներկայացումնոյեմբերի 21, 1945

«Մոխրոտը», Սերգեյ Պրոկոֆևի բալետն է՝ 3 գործությամբ, լիբրետո՝ գրված Շառլ Պեռոյի համանուն հեքիաթի հիման վրա։ Կոմպոզիտորը 1946 թվականի հունիսի 26-ին այս բալետի համար արժանացել է Ստալինյան մրցանակի։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրեդերիկ Աշտոնի «Մոխրոտը», Լեհաստանի ազգային բալետ, պարողներ՝ Ալեքսանդրա Լիաշենկո (Մոխրոտիկ) և Աննա Լորենց (Փերիի կնքամայր)

Բալետի երաժշտությունը գրվել է 1940-1944 թվականներին։ Առաջին բեմադրությունը՝ պրեմիերան, կայացել է 1945 թվականի նոյեմբերի 21-ին Մեծ թատրոնում։ Բալետմայստեր՝ Ռոստիսլավ Զախարով, նկարիչ՝ Պյոտր Վիլյամս։ Գլխավոր դերերգերը կատարում էին Օլգա Լեպեշինսկայան (Մոխրոտ) և Միխայիլ Գաբովիչը (Արքայազն)։ Գլխավոր դերերգը հետագայում կատարել են նաև Գալինա Ուլանովան և Ռաիսա Ստրուչկովան։ Մի քանի ամիս անց Լենինգրադում՝ Կիրովի անվան Օպերայի և բալետի թատրոնում, կայացել է բալետի այլ բեմադրություն, որը բեմադրել է Կոստանտին Սերգեևը Թատրոնը ստեղծել է նկարիչ Բորիս Էրդմանը։ Ներկայացման պրեմիերան կայացել է 1946 թվականի ապրիլի 8-ին։ Գլխավոր դերերը կատարել են Կոստանտին Սերգեևը և նրա կինը՝ Նատալիա Դուդինսկայան։ Դիրիժոր՝ Պավել Ֆելդտը։ 1964 թվականին Սերգեևը ներկայացրեց բալետի նոր տարբերակ։ Մոխրոտի կերպարը մարմնավորել են այնպիսի բալետի պարուհիներ, ինչպիսիք են Գաբրիելա Կոմլևան և Սվետլանա Եֆրեմովան։ Թատրոնը երկար տարիներ սիրված է եղել հանդիսատեսի համար՝ հիշեցնելով Եվգենի Շվարցի ֆիլմը[1]։ 1985 թվականին Սերգեևի ներկայացման հիման վրա ստեղծվել է հեռուստաբալետ։ Հարավում ավելի հանրաճանաչ է եղել Ֆրեդերիկ Էշթոնի բեմադրությունը («Սեդլերս-Ուելս բալետ»՝ Կովենտ-Գարդեն թատրոնի բեմ)։ Այս սյուժետի համար այլ լուծումեր են տվել նաև բալետմայստեր Մագի Մարենը՝ ավանգարդային (առաջադեմ) բեմադրությամբ (Լիոնի օպերա, 1985 թվական) և Ռուդոլֆ Նուրեևը՝ տեղափոխելով հեթիաթի գործողությունները Հոլիվուդի «Ոսկե դար» (Փարիզ, 1986 թվական)։

Հակիրճ բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողություն առաջին

Խորթ մայրը և իր երկու աղջիկները՝ Նիհարիկը և Հաստլիկը փորձում են հագուստը։ Հայտնվում է Մոխրոտիկը։ Նա հիշում է իր մահացած մայրիկին։ Փորձում է մխիթարվել հոր մոտ, սակայն նա գտնվում էր խորթ մոր իշխանության տակ։ Տուն է գալիս մի աղքատ մուրացկան։ Քույրերը նրան քշում են, իսկ Մոխրոտիկը թաքուն նրան տուն է բերում և կերակրում։ Խորթ մայրը և քույրերը պատրաստվում են մասնակցելու թագավորական պարահանդեսին։ Նրանք փորձում են նոր զգեստները։ Պարի ուսուցիչը պարահանդեսից առաջ վերջին դասն է անցկացնում անտաղանդ քույրերի հետ։ Վերջապես խորթ մայրը և քույրերը գնում են։ Մոխրոտիկը մնում է մենակ։ Նա երազում է պարահանդեսի մասին։ Պարում է միայնության մեջ։ Աղքատը վերադառնում է՝ Փերի կերպարանքով և ուզում է Մոխրոտիկին պարգևատրել իր բարության համար։ Տարվա եղանակների Փերու օգնությամբ Մոխրոտիկը հայտնվում է պարահանդեսում։ Մոխրոտը պետք է կատարեր Փերու միակ պահանջը՝ լքել պալատը մինչև կեսգիշեր։

Գործողություն երկրորդ

Պալատում պարահանդես է։ Պարում են տիկիններն ու երկրպագուները։ Գալիս է խորթ մայրը՝ քույրերի հետ։ Քույրերը աչքի են ընկնում իրենց անկարողությամբ և անփույթ պարով։ Հայտնվում է արքայազնը։ Հյուրերը պարում են մազուրկա։ Հանդիսավոր երաժշտությունը ուղեկցում է ներս մտնող խորհրդավոր անծանոթուհուն։ Մոխրոտիկն է։ Արքայազնը հիացած է նրանով և հրավիրում է պարի։ Քույրերը ամեն կերպ փորձում են շեղել արքայազնի ուշադրությունը, սակայն՝ ապարդյուն։ Արքայազնի ուշադրության կենտրոնում Մոխրոտիկն է։ Ժամացույցի սլաքների հարվածների բարձր ձայնը ընդհարում է նրանց ռոմանտիկ վալսը։ Կեսգիշեր է։ Մոխրոտիկը վազում է՝ աստիճաններին թողնելով իր ճենապակե կոշիկը։ Կոշիկը արքայազնի ձեռքերում է։

Գործողություն երրորդ

Արքայազնը հուսահատության մեջ է։ Ամբողջ թագավորության օրիորդները փորձում են հագնել կոշիկը, բայց ոչ մեկին չի համապատասխանում։ Արքայազնը փնտրում է գեղեցկուհուն՝ կոշիկի իսկական տիրուհուն, բայց՝ ապարդյուն։ Իսկ Մոխրոտիկը շարունակում է ծառայել խորթ մորն ու նրա աղջիկներին՝ միշտ հիշելով պարահանդեսն ու պարը։ Հանկարծ հայտնվում է արքայազնը։ Նա պահանջում է, որ տանը գտնվող բոլոր օրիորդները փորձեն կոշիկը։ Բոլորը փորձում են հագնել։ Արքայազնը նկատում է Մոխրոտիկին և առաջարկում է փորձել կոշիկը։ Մոխրոտը փորձում է։ Այն ճիշտ իր ոտքին է։ Գրպանից հանում է նաև երկրորդը։ Արքայազնը հասկանում է, որ գտել է այն գեղեցկուհուն, ում այդքան երկար փնտրել է։ Նրանք ամուսնանում են։ Ոչ ոք և ոչինչ չի բաժանում նրանց։

Գործողություն առաջին

Ներածություն
Պա դե Շալ
Մոխրոտը
Հայրը
Փերի-մուրացկանը
Պար բեմադրողը և քույրերի հանձերձները
Պարի դաս
Քույրերի և խորթ մոր պարահանդեսին ժամանելը
Մոխրոտի երազանքը պարահանդեսի մասին
Գավոտտեե
Փերի-մուրացկանի երկրորդ հայտնվելը
Գարնան Փերու վարիացիան
Ամռան Փերու մենախոսությունը
Ծղրիդներ և ճպուռներ
Աշնան Փերու վարիացիան
Ձմռան Փերու վարիացիան
Ընդհատված ժամանում
Դրվագ ժամերով
Մոխրոտի պարահանդես ժամանելը

Գործողություն երկրորդ

Կախարդական սիրո պար
Պաս Պիեդ
Ձիավորների պարը
Նիհարիկի պարը
Չաղլիկի պարը
Պալատական պար
Մազուրկա և արքայազնի հեռանալը
Արքայազնի չորս հասակակիցների վարիացիան
Մազուրկա
Մոխրոտի ժամանելը
Մեծ վալս
Զբոսանք
Մոխրոտի վարիացիան
Արքայազնի վարիացիան
Հյուրասիրություն
Քույրերի նարինջներով պարը
Արքայազնի և Մոխրոտի զուգապարը (Ադաժիո)
Վալս
Կեսգիշեր

Գործողություն երրորդ

Արքայազնը և կոշկակարները
Արքայազնի առաջին գալոպպեն
Գայթակղություն
Արքայազնի երկրորդ գալոպպեն
Արևելյան
Արքայազնի երրորդ գալոպպեն
Մոխրոտի արթնանալը
Առավոտ պարահանդեսից հետո
Արքայազնի այցելությունը
Արքայազնը գտնում է Մոխրոտին
Դանդաղ վալս
Ամորոզո

Բալետի երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույրերի համար գրված երաժշտությունը Պրոկոֆևը վերցրել է իր «Սեր դեպի երեք նարինջ» օպերայից, որը 1940֊1950-ական թվականներին ԽՍՀՄ-ում չէր հնչում որպես «Մոխրոտ» բալետի երաժշտությունը, այլ ավելի հաճախ հնչում էր որպես սիմֆոնիկ աշխատություն՝ առանց խորեոգրաֆիայի։ Հետագայում Պրոկոֆևը դրա հիման վրա ստեղծեց երաժշտություն նվագախմբի և առանձին գործիքների համար։

Բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1945 թվականի նոյեմբերի 21` Մեծ թատրոն, Մոսկվա, բալետմաստեր Նիկոլայ Վոլկով, նկարիչ Պյոտր Վիլյամս։ Առաջին կասարողները՝ Մոխրոտը՝ Օլգա Լեպեշինսկայա (հետո՝ Գալինա Ուլանովա), Արքայազն՝ Միխայիլ Գաբովիչ(հետո՝ Վլադիմիր Պրեոբրաժենսկի)։
  • 1946 թվականի ապրիլի 8-ին` Կիրովի անվան թատրոն, Լենինգրադ, բալետմայստեր՝ Կոստանտին Սերգեև, լիբրետտո՝ Նիկոլայ Վոլկով, նկարիչ՝ Բորիս Էրդման։ Առաջին կատարողները՝ Մոխրոտ՝ Նատալյա Դուդինսկայա, Արքայազն՝ Կոստանտին Սեգեև։ Նոր բեմադրությունը՝ 1964 թվականին։
  • 1948 թվականի դեկտեմբերի 23` «Սելդերս-Ուէլս բալլետ», Լոնդոն։ Բալետմայստեր՝ Ֆրեդերիկ աշտոն։ Առաջին կատարողները՝ Մոխրոտ՝ Մոյրա Շիրեր, Արքայազն՝ Մայքլ Սոմս, Խեղկատակ՝ Ալեքսանդր Գրանտ, Մոխրոտի քույրեր՝ Ֆրեդերիկ Էշթոն և Ռոբերդ Հելպման։
  • 1968 թվական՝ Օդեսայի օպերայի և բալետի թատրոն։ Բալետմայստեր՝ Օլեգ Վինոգրադով։
  • 1985 թվականի նոյեմբերի 25` Լիոնի օպերա։ Բալետմայստեր Մագի Մարեն։
  • 1986 թվականի հոկտեմբերի 25՝ Փարիզի օպերա։ Բալետմայստեր՝ Ռուդոլֆ Նուրեև։ Զգեստների ձևավորումը Պաստիկ Իոնեսկոյի և Խանայ Մորիի։ Առաջին կատարողները՝ Մոխրոտ՝ Սիլվի Գիլեմ, Արքայազն՝ Շառլ Ժյուտ, պրոդյուսեր՝ Ռուդոլֆ Նուրեև։
  • 1991 թվական՝ Կրեմլի բալետ, Մոսկվա։ Բալետմայստեր՝ Վլադիմիր Վասիլև, նկարիչ՝ Ժերար Պիպար։ Առաջին կատարողներ՝ Մոխրոտ՝ Եկատերինա Մաքսիմովա, Արքայազն՝ Անդրիս Լիեպա, Խորթ մայր՝ Վլադիմիր Վասիլև։
  • 1999 թվականի ապրիլի 3` Մոնտե Կաոլոյի բալետ։ Բալետմայստեր՝ Ժան Կրիստոֆ Մայո, նկարիչ՝ Էռնեստ Պինյոն, Առաջին կատարողները՝ Մոխրոտ՝ Օրելի Շերեֆ, Փերի՝ Բերնիս Կոպյետերս։
  • 2002 թվականի մարտի 5՝ Մարիինյան թատրոն, Սանկտ- Պետերբուրգ։ Բալետմայստեր՝ Ալեքսեյ Ռատմանսկի, նկարիչ՝ Ի. Ուտկին։ Առաջին կատարողները՝ Մոխրոտ՝ Դիանա Վիշնյովա, Արքայազն՝ Անդրեյ Մերկուրև, Խորթ մայր՝ Յուլյա Մախալինա, Նիկարիկ՝ Վիկտորյա Տերյոշկինա, Հաստլիկ՝ Մարգարիտա Կուլիկ։
  • 2006 թվական՝ Մեծ Թատրոն։ Բալետմայստեր՝ Յուրի Պոսոխով։ Առաջին կատարողները՝ Մոխրոտ՝ Սվետլանա Զախարովա, Արքայազն՝ Սերգեյ Ֆիլին։
  • 2017 թվական սեպտեմբերի 14՝ Միխայլովյան Թատրոն, Սանկտ-Պետերբուրգ (1945 թվական Մեծ Թատրոն-ի բեմադրության վերականգնում)։ Խորեոգրաֆիա՝ Ռոստիսլավ Զախարովի, խմբագրող՝ Միխայիլ Մեսեռեր, սցենարիստ և կոստյումների հեղինակ՝ Վյաչեսլավ Օկունևա (Պյոտր Վիլյամսի էսքիզների հիման վրա)։ Առաջին կատարողներ՝ Մոխրոտ՝ Անաստասիյա Սոբոլևա (հաջորդը՝ Անժելինա Վոռոնցովա), Արքայազն՝ Վիկտոր Լեբեդև (հաջորդը՝ Իվան Զայցև)։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1960 թվական` «Ճենապակե կոշիկ», ֆիլմ-բալետ` 1945 թվականի բեմադրության հիման վրա։ Ռեժիսորներ` Ալեքսանդր Ռոուզ և Ռոստիսլավ Զախարով։ Գլխավոր դերերգերի կատարողներ ` Ռաիսա Ստրոչկովա և Գենադի Լեդյախ։
  • 1985 թվական` «Մոխրոտը» հեռուստաբալետ` 1964 թվականի բեմադրության հիման վրա։ Ռեժիսորներ` Կոնստանտին Սերգեև և Վիկտոր Օկունցով, գլխավոր դերերգերի կատարողներ` Գաբրիելա Կոմլևա և Մարատ Դաուկաև։

Հեռուստատեսային ձայնագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1969 թվական` ներկայացում, Թագավորական բալետ, բեմադրությունը` Ֆրեդերիկ Էշթոնի (1948 թվական)։ Գլխավոր դերերգերի կատարողներ` Անտուանետ Սիրլի, Էնթոնի Դաուել, Ֆրեդերիկ Էշթոն, Ռոբերտ Հելպման։
  • 1987 թվական` ներկայացում, Փարիզի օպերա, բեմադրությունը` Ռուդոլֆ Նուրեև (1986 թվական)։ Գլխավոր դերերգերի կատարողներ` Սիլվի Գիլեմ, Շառլ Ժյուդ, Ռուդոլֆ Նուրեև, Մոնիկ Լուդյեր, Իզաբել Գերեն։
  • 1995 թվական` ներկայացում, Մարիինյան թատրոն, բեմադրությունը` Օլեգ Վինոգրադով։ Գլխավոր դերերգերի կատարողներ` Ժաննա Այուպովա, Ստանիսլավ Բելաևսկի, Յուլյա Մախալինա։
  • 2007 թվական` ներկայացում, Փարիզի օպերա, բեմադրությունը` Ռուդոլֆ Նուրեև։ Գլխավոր դերերգերի կատարողներ` Խոսե Մարտինես, Անյես Լետեստյու։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1965 թվական` Հանրային ռադիոյի Մեծ սիմֆոնիկ նվագախումբ և կենտրոնական հեռուստատեսություն (Գենադի «Մեղեդի»)։
  • 1982 թվական` ԽՍՀՄ Մշակույթի նախարարության Պետական սիմֆոնիկ նվագախումբ (Գենադի Ռոժդեստվենսկի «Մեղեդի»)։
  • 1983 թվական` Կլիվլենդյան նվագախումբ (Վլադիմիր Աշկենազի «Լոնդոն/Դեքքա»)։
  • 1983 թվական` Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբ (Անդրե Պրևեն «Էմմի»)։
  • 1994 թվական` Ռուսական ազգային նվագախումբ (Միխայիլ Պլետնյով «Գերմանական գրոմոֆոն»)։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Арановский М. Г. Мир открывающий заново // Рассказы о музыкантах. — Сб. ст. — М. -Л.: Советский композитор, 1973. С. 70 — 88.
  • Вишневецкий И. Г. Сергей Прокофьев. Документальное повествование в трёх книгах. — М.: Молодая гвардия, 2009. — 703 с. — (Жизнь замечательных людей). 
  • Власова Е. С. 1948 год в советской музыке. — М.: Классика XXI, 2010. — 456 c.
  • Гурова Я. Ю. Петербургская «Золушка» XIX—XX вв. — СПб.: СПбГПУ, 2007. — 70 с.
  • Карнович, О. А. Значение спектакля «Сандрильона» в развитии русского балетного искусства // Театр. Живопись. Кино. Музыка. Альманах. — 2014. — № 4. — С. 33 — 56.
  • Карнович, О. А. Сказка на балетной сцене (Интерпретация сюжета «Золушки»): дис. … канд. искусствоведения: 17.00.01. — М., 2016. — 220 с.
  • Кузовлева Т. «Золушка» С. С. Прокофьева // Театр : журнал. —М., 1983. — № 6.
  • Карнович, О. А. Значение спектакля «Сандрильона» в развитии русского балетного искусства // Театр. Живопись. Кино. Музыка. Альманах. — 2014. — № 4. — С. 33 — 56.
  • Кузовлева Т. О спектакле «Золушка» Марии Большаковой // Петербургский театральный журнал : журнал. —СПб., 2001. — № 26.
  • Кузовлева Т. Маньеризмы Ратманского // Петербургский театральный журнал : журнал. —СПб., 2002. — № 27.
  • Красовская В. Золушка // Балет сквозь литературу. — СПб.: АРБ им. А.Я. Вагановой, 2005. — С. 129—137. — 424 с. — 1500 экз. — ISBN 5-93010-023-3

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մոխրոտը, բալետի լուսանկարները դասական բալետի թատրոնի բեմադրության մեջ։