![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 2000 |
Լեզու | իսպաներեն |
Ռեժիսոր | Բիբան Քիդրոն |
Դերակատարներ | Քեթլին Թըրներ, Դևիդ Ուորներ, Քեթրին Քարթրիջ, Լյուսի Փանչ, Ջեյն Բիրկին, Լեսլի Ֆիլիպս և Frank Skinner?[2] |
Երաժշտություն | Jaz Coleman? |
Տևողություն | 95 րոպե |
«Մոխրոտը» (անգլ.՝ Cinderella), հեռուստատեսային ֆիլմ, որը թողարկվել է 2000 թվականի հունվարի 1-ին Մեծ Բրիտանիայում[3]։ Ռեժիսորը Բիբեն Քեդրոնն է։ Գլխավոր դերը կատարել է Քեթլին Թըրները, որը մարմնավորել է չար խորթ մորը՝ Քլոդեթին[3]։
Ֆիլմը հիմնված է Մոխրոտիկի մասին բնօրինակ դասական հեքիաթի վրա, սակայն գործողությունները տեղի են ունենում ժամանակակից աշխարհում, որը լի է ժամանակակից նորաձև հագուստով և նոր տեխնոլոգիաներով։
«Մոխրոտը» թողարկվել է մի քանի ձևաչափերով։ 2000 թվականին «Մոխրոտը» թողարկվել է Մեծ Բրիտանիայում 4Learning ստուդիայի արտադրության տեսաերիզներով[4]։ 4Learning ստուդիան ֆիլմը բաժանել է երեք մասի։ Այն ներառված է The Many Cinderellas վավերագրական ֆիլմի կազմի մեջ, որն իր հերթին բաղկացած է 4 մասից՝ յուրաքանչյուրը 30 րոպե տևողությամբ[5]։ Ֆիլմը թողարկվել է նաև տեսաժապավենների վրա՝ կրթական նպատակով դպրոցներում ցուցադրությունների համար[6]։ 2002 թվականին Educational Media Australia ստուդիան ֆիլմը թողարկել է նաև տեսաերիզով[7]։ 2005 թվականին Educational Media Australia ստուդիան Թայվանում պաշտոնապես թողարկել է «Մոխրոտը» ֆիլմը VCD և DVD սկավառակմերով[8][9]։ DVD սկավառակը համալրված էր չինարեն գրքույկով և ներառել է անգլերեն աուդիոգիրք և չինարեն ենթագրեր։ 2006 թվականին Transformer ստուդիան Ճապոնիայում թողարկել է ֆիլմը VHS և DVD կրիչներով[10][11]։
2000 թվականի ընթացքում «Մոխրոտը» դարձել է Մեծ Բրիտանիայի 4 հեռուստաալիքի ամենավաճառվող արտադրանքը[12]։ Ֆիլմն ստացել է քննադատների դրական արձագանքներ։ United Feature Syndicate (ԱՄՆ) թերթի լրագրող Քևին Մաքդոնոն դրական գնահատական է տվել Քեթլին Թըրների խաղին, այն անվանել «անզուգական լավ» և հայտարարել է, որ «Մոխրոտը ցնցող ֆիլմ է, հրաշալի ընտրված հեքիաթային կոստյումներ, ինչպես նաև Միսս Թըրների լավագույն դերասանական խաղն իր կարիերայի ընթացքում»։ «Նյու Յորք Թայմս» թերթի լրագրող Ջուլի Սալամոնը ֆիլմը բնութագրել է որպես «հեքիաթի զվարճալի, հուզիչ, ժամանակակից տարբերակ», որը «իր մեջ միավորում է գոթական թրիլերների ռոմանտիկ ենթատեքստը... տարօրինակ երաժշտական տեսահոլովակի կողքին։ Չար խորթ մայրը (Քեթլին Թըրներ) կրում է հեքիաթային շլացուցիչ կոստյում, ընդգծելով մարմնի ձևերը…»։ Սալամոնը նաև հավելել է. «Այս ֆիլմը շատ արժանիքներ ունի»[13]։ «Դիմահարդարումը կինոյում» ֆիլմի հեղինակներ Էլիզաբեթ Ֆորդը և Դեբորա Միտչելը ֆիլմն անվանել են «դիտարժան» և նշել, որ «բնական գեղեցկությունը առաջին տեղն է գրավում հեքիաթում։ Ֆիլմում ֆանտաստիկ գույնի, լույսի և ջրի հատուկ էֆեկտների առատ օգտագործումը կախարդական տրամադրություն է ստեղծում ֆիլմի դիտման ժամանակ։ Մթնոլորտն ստեղծվել է Ֆինլանդիայի և Դիսնեյի աշխարհի միջին ոգով»[14]։
|