Մոհամեդու Ուլդ Սլախի արաբ․՝ محمد ولد صلاحي | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1970 (53 տարեկան) |
Ծննդավայր | Rosso, Մավրիտանիա |
Քաղաքացիություն | Մավրիտանիա |
Մասնագիտություն | գրող, ճարտարագետ և telecommunications engineer |
Անդամություն | Ալ-Կաիդա |
Mohamedou Ould Slahi Վիքիպահեստում |
Մոհամեդու Ուլդ Սլախի (արաբ․՝ محمدو ولد الصلاحي, դեկտեմբերի 31, 1970, Rosso, Մավրիտանիա), մավրիտանցի, որ առանց որևիցե մեղադրանքի պահվել է ԱՄՆ-ի Գուանտանամոյի բանտում 2002 թվականից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 17-ը։ Սլախին ենթարկվել է ընդլայնված մեթոդով հարցաքննության։
Սլախի Մոհամեդու Ուլդը ծնվել է Մավրիտանիայի Տրարզա շրջանի Ռոսո քաղաքում։ Մուհամեդուն շահած դրամաշնորհով սովորել է Գերմանիայում։ 1990-ական թվականներին Սլախին համալսարանն ավարտելուց հետո որոշ ժամանակ անց է կացրել «Ալ-Կաիդա» մարզական ճամբարում և կռվել է Աֆղանստանում երկրի կոմունիստական կառավարության դեմ, որին աջակցում էր ԱՄՆ-ն։ Այնուհետև Մոհամեդուն վերադարձել է Գերմանիա, հետո փորձել է տեղավորվել Կանադայում, սակայն 2002 թվականին վերադարձել է Մավրիտանիա[1]։
Այդ ժամանակ խզվել էր այսպես կոչված «Միլենիումի պայմանագիրը», որն ամբողջ աշխարհում միաժամանակ մի քանի քաղաքների վրա հարձակում գործադրելու փորձ էր և պետք է տեղի ունենար 2000 թվականի հունվարի 1-ին։ Գործի գլխավորը` Ահմեդ Ռեամը, այցելում է Քվեբեկի նույն մզկիթը, որն այցելել էր Ուլդ Սլախին։ Ամերիկյան հատուկ ծառայությունները փորձում էին Սլախիին ներկայացնել որպես երկրորդ գլխավոր մեղադրյալ, բայց չեն կարողացել ապացուցել[1]։
Սակայն ամերիկյան իշխանությունների համար Սլախին արդեն հնարավոր կասկածյալների շարքում էր, և սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո նրանով նորից հետաքրքրվել են։ Մոհամեդի զարմիկը` Աբու Խաֆսը, Ուսամա բեն Լադենի աջ ձեռքն էր։ Սլախին, ի տարբերություն ազգականի, բացարձակ չէր թաքնվում իշխանությունից[1]։
Ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո Մավրիտանիայում Ուլդ Սլախին ձերբակալվում է։ Նա պնդում է, որ մինչ Գուանատանամոյի բանտ տեղափոխելը նրան հարցաքննել են Հորդանանում և Աֆղանստանում։ Սլախին Գուանատանամոյի բանտում է գտնվել 2002 թվականի օգոստոսից, բայց նրան որևէ մեղադրանք չի ներկայացվել։ Ըստ փաստաբան Նենսի Հոլանդերի խոսքերի` ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հրամայել է Մոհամեդուի հարցում օգտագործել «հարցաքննման հատուկ մեթոդներ»[1][2]։
Մոհամեդուն Գուանտանամոյի բանտից ազատվել է միայն 2016 թվականի հոկտեմբերի 17-ին, բանտարկումից ավելի քան 14 տարի հետո։ Ազատվելուց հետո նա վերադարձել է Մավրիտնիա։
2021 թվականի հունվարի 29-ին «New York Review of Books» ամսագրում լույս է տեսնում Սլախիի և Գուաանտանտամոյի վեց նախկին բանտարկյալների բաց նամակը, կոչ անելով ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենին փակել ճամբարը։
Մոհամեդուն անգլերեն է սովորել բանտում և ձեռագիր գրել է իր օրագրի 466 էջ[2]։ Իր փաստաբանը ձեռագիրը հանձնել է լրագրող Լարի Սիմսունին, որը խմբագրել է գիրքը։ Գրքի ամեն էջը պետք է ներկայացվեր զինվորական գրաքննիչին։ Մի քանի տարի շարունակ գրքի հրապարակումն արգելվում էր ամերիկյան պաշտոնատար անձանց կողմից։ Հուշագրությունները հրապարակվել են 2015 թվականին, երբ Սլախին դեռ առանց որևէ մեղադրանքի ձերբակալված էր[1][2]։
Հուշագրությունները հիմք են դարձել ֆիլմի ստեղծման համար։ Նախագծի մասին հայտարարվել է 2019 թվականի նոյեմբերին։ Նկարահանումները սկսվել են նույն թվականի դեկտեմբերի 2-ին, Հարավային Աֆրիկայում։ Ի սկզբանե ֆիլմը նախատեսված էր անվանել «Կալանավոր համար 760»[3], բայց 2020 թվականի նոյեմբերին ստացել է վերջնական «Մավրիտանցի» անվանումը։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2021 թվականի փետրվարի 12-ին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհամեդու Ուլդ Սլախի» հոդվածին։ |
|