Մոսկոնցերտ | |
---|---|
Տեսակ | ձեռնարկություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1931 |
Գլխադասային գրասենյակ | Մոսկվա, Ռուսաստան |
Կայք | mosconcert.com/about/aboutus/ |
Մոսկոնցերտ (ռուս.՝ Москонцерт), Մոսկվայի հնագույն մշակութային կազմակերպություն։ Ամբողջական անվանումն է՝ «Մոսկվա քաղաքի «Մոսկոնցերտ» մշակույթի պետական բյուջետային հաստատություն» («Մոսկոնցերտ» Մոսկվա քաղաքի ՊԲՄՀ)։
1931 թվականի հունվարի 25-ին ԽՍՀՄ-ում ստեղծվել է Երաժշտական, էստրադային և կրկեսային ձեռնարկությունների պետական միավորումը, որի իրավահաջորդը ներկայումս հանդիսանում է «Մոսկոնցերտ» Մոսկվա քաղաքի ՊԲՄՀ–ն[1][2]։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին «Մոսկոնցերտ»-ի բոլոր ժանրերի վարպետների համերգային բրիգադները հանդես եկան առաջնագծում, թիկունքում և հոսպիտալներում։ Արտիստների թվում են եղել խորհրդային բեմի լեգենդար վարպետներ՝ Լիդլյա Ռուսլանովան, Լեոնիդ Ուտյոսովը, Բորիս Բրունովը, Կլավդիա Շուլժենկոն, Նիկոլայ Սմիրնով-Սոկոլսկին, Մայա Կրիստալինսկայան, Վիկտոր Բեսեդինը, Գենադի Բելովը, Վալերի Կովտունը և շատ ուրիշներ։ Ժամանակակից արտիստների թվում Մոսկոնցերտի հետ տարբեր ժամանակներում համագործակցել են «Земляне» և «Մաշինա վրեմենի» խմբերը, Ալլա Պուգաչովան, Վալենտինա Տոլկունովան, Ժաննա Բիչևսկայան, Իոսիֆ Կոբզոնը, Կլարա Նովիկովան, Եֆիմ Շիֆրինը, Նիկոլայ Սոկոլովը, Վլադիմիր Բայկովը, Ալեքսանդր Գլադկովը։ «Մոսկոնցերտ»-ը կազմակերպում էր ներկայացումներ, բալետներ, շոուներ ու համերգներ, Մոսկվայում հեռարձակում առցանց համերգներ։
«Մոսկոնցերտ»-ի կառուցվածքային ստորաբաժանումներից են համարվում՝
«Մոսկոնցերտ»-ը միջոցառումներն անցկացնում է իր համերգային դահլիճներում՝