Մուամեր Գյուլեր | |
![]() | |
Կուսակցություն՝ | Արդարության և զարգացման կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Անկարայի համալսարան, իրավաբանության ֆակուլտետ և Անկարայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | մարտի 21, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Մարդին, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մուամեր Գյուլեր (թուրքերեն՝ Muammer Güler, մարտի 21, 1949, Մարդին, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ։
Ավարտել է Անկարայի դպրոցը, այնուհետև 1972 թվականին Անկարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
2002 թվականի հունվարի 29-ին նշանակվել է իլա Կայսերիի նահանգապետ։ 1993 թվականի սեպտեմբերի 16-ին նշանակվել է իլա Նիղդեի նահանգապետ։ 1994 թվականի հուլիսի 6-ից մինչև 2000 թվականի հուլիսի 28-ը եղել է իլա Գազիանթեփի նահանգի նահանգապետը։ 2003 թվականի փետրվարի 17-ից մինչև 2010 թվականի մարտի 31-ը եղել է Ստամբուլի իլի նահանգապետ։ 2010 թվականի մայիսի 12-ից 2011 թվականի մարտի 7-ը զբաղեցրել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության հակահետախուզությամբ և ահաբեկչության դեմ պայքարով զբաղվող հասարակական կարգի և անվտանգության բաժնի ղեկավարի պաշտոնը։ 2013 թվականի հունվարի 24-ին նշանակվել է ներքին գործերի նախարար[1]։
2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մուամեր Գյուլերի որդին՝ Բարըշ Գյուլերը, ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով[2]։ Նույն թվականի դեկտեմբերի 25-ին Մուամեր Գյուլերը հրաժարական տվեց նախարարներ Զաֆեր Չաղլայանի և Էրդողան Բայրաքթարի հետ, որոնց որդիներին ևս կոռուպցիայի մեղադրանքներ Էին առաջադրվել[3][4]։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)