Գյուղ | ||
---|---|---|
Մուզուր օղլու | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառ | Խարբերդի գավառ | |
Այլ անվանումներ | Մունզուր օղլի | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 164 մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Մուզուր օղլու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 20 կմ արևելք, Արածանի գետի ձախափնյա սարավանդի վրա։
Գյուղն ավերվել, իսկ բնակչությունը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
1872-1873 թվականներին ուներ 700 հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու արհեստներն էր։
Մուզուր օղլուն ուներ Ս. Մինաս անունով եկեղեցի։
Եկեղեցուն կից գործում էր վարժարան, որն ուներ 30 աշակերտ[2]։