Մուկը Մանհեթենում անգլ.՝ Mouse in Manhattan | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | երաժշտական ֆիլմ |
Գործողության վայր | Նյու Յորք |
Շարքի մասն է | Թոմն ու Ջերին |
Ռեժիսոր | Ուիլյամ Հաննա և Ջոզեֆ Բարբերա |
Սցենարիստ | Ջոզեֆ Բարբերա և Ուիլյամ Հաննա |
Հնչյունավորում | Ուիլյամ Հաննա |
Պրոդյուսեր | Ֆրեդ Քուիմբի |
Երաժշտություն | Սքոթ Բրեդլի |
Երկիր | ԱՄՆ |
Ընկերություն | Մետրո Գոլդվին Մայեր |
Դիստրիբյուտոր | Մետրո Գոլդվին Մայեր |
Տևողություն | 8 րոպե |
Շարք | Թոմն ու Ջերին |
Սիկվել | Tee for Two? |
Թվական | 1945 |
Մուկը Մանհեթենում (անգլ.՝ Mouse in Manhattan), «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմերի կարճամետրաժ շարքի 19-րդ դրվագն է։ Դրվագը պատմում է Ջերիի` Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում անցկացրած արկածների մասին։ Թողարկվել է 1945 թվականի հուլիսի 7-ին։
Ջերին հոգնել էր իր գյուղական կյանքից և որոշում է նա գնալ Մանհեթեն։ Նա քնած Թոմին հրաժեշտի նամակ է գրում և հեռանում է դատարկ երկաթուղային վագոնով։
Քաղաքում Ջերիի հետ տեղի են ունենում մի շարք դեպքեր. նա պատահաբար պոչը կպցնում է փորին, ընկղմվում է կոշկի մաքրելու կրեմի մեջ, ուսումնասիրում է քաղաքը, հազիվ փրկվում է մեքենայի տակ ընկնելուց, տուժում է վերելակով բեռ փոխադրելիս, պատահմամբ մտնում է ոչ ճիշտ զուգարան և հազիվ է փրկվում երկնաքերից ընկնելուց` հրաշքով փրկվելով ջարդած մոմի շնորհիվ։ Նա պարում է խաղալիք օրիորդների հետ սեղանի վրա, բայց վերջնականապես թռչում է շենքից` ընկնելով շամպայնի շշի մեջ, որը պայթում է։ Մուկը հրաշքով բռնվում է կախված գուլպաներից, վայրէջք է կատարում դրանով` կարծես օդապարիկով, մութ նրբանցքում այնպես է փռշտում, որ ամբողջ նրբանցքում նրա ձայնը արձագանքում է, ինչը շատ կատուների ուշադրություն է գրավում։ Նրանցից մեկը վախեցնում է Ջերիին։ Եվ նա վազում է` խփվելով աղբամաններին և ընկնելով նրանցից մեկը, թռչում է ոսկերչանոց, նրան նկատում է ճանապարհային ոստիկանը, և նա փախչում է իր վրա կրակող ոստիկաններից։
Հոգնելով այդպիսի կյանքից` Ջերին փախչում է քաղաքից (ճանապարհին հազիվ փրկվելով գնացքի տակ ընկնելուց), անցնում է Բրուլինկյան կամուրջը և ողջ հետդարձի ճանապարհին վազում է երկաթուղու վրայով։ Վերջապես նա հասնում է տուն, որտեղ նկատում է քնած Թոմին (որը նույնիսկ չէր նկատել, որ Ջերին տանը չէ)։ Ջերին գրկում և համբուրում է զարմացած կատվին և գնում է իր բույն` մուտքի վրա դնելով պաստառ, որի վրա գրված է` «Տուն, սիրելի տուն»։
|