Մուհամադկոդիր Տոշտեմիրով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ծանրամարտիկ |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 17, 2001[1] (23 տարեկան) |
Մուհամադկոդիր Տոշտեմիրով (ուզբ.՝ Muhammadqodir Toshtemirov, սեպտեմբերի 17, 2001[1])[2] ուզբեկ ծանրորդ։ Սաուդյան Արաբիայի Ալ-Ռիադ քաղաքում անցկացված 2023 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունում տղամարդկանց 81 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալը[3]։
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված 2020 թվականի ծանրամարտի Ասիայի առաջնությունում տղամարդկանց 81 քաշային կարգում Տոշտեմիրովը նվաճել է արծաթե մեդալ[4]։ Ոսկե մեդալ է նվաճել 2021 թվականի ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում, որը նույնպես անցկացվել է Տաշքենդում[5][6]։
2018 թվականին Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում անցկացված Ամառային պատանեկան օլիմպիական խաղերում Տոշտեմիրովը 77 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ[7][8]։ Այդ տարի հանդես է եկել տղամարդկանց 73 կգ քաշային կարգում՝ Թուրքմենստանի Աշխաբադ քաղաքում կայացած 2018 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունում[9]։ Մասնակցել է 2019 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությանը տղամարդկանց 81 կգ քաշային կարգում, որն անցկացվել է Թաիլանդի Պատայա քաղաքում[10]։
Տոշտեմիրովը կարող էր մայրցամաքային ուղեգիր ստանալ Ասիայի համար տղամարդկանց 81 կգ քաշային կարգում՝ ներկայացնելու Ուզբեկստանը 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերում, բայց չի ընտրվել, քանի որ Ուզբեկստանը սահմանափակված է եղել երկու մրցակից յուրաքանչյուր սեռով՝ նախկինում դոպինգի խախտումների պատճառով[11]:
Տոշտեմիրովը ոսկե մեդալ է նվաճել տղամարդկանց 81 կգ քաշային կարգում պոկում վարժությունում 2021 թվականի Իսլամական համերաշխության խաղերում, որոնք անցկացվել են Թուրքիայի Քոնիա քաղաքում[12][13], նվաճել է բրոնզե մեդալ։
Բահրեյնի Մանամա քաղաքում անցկացված 2022 թվականի ծանրամարտի Ասիայի առաջնությունում Տոշտեմիրովը բրոնզե մեդալ է նվաճել տղամարդկանց 81 կգ քաշային կարգում[14]։ Կոլումբիայի Բոգոտա քաղաքում 2022 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունում հանդես է եկել 81 կգ քաշային տղամարդկանց պայքարում[15]։
2023 թվականի սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում տղամարդկանց 81 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ[16]։ Մի քանի շաբաթ անց Չինաստանի Հանչժոու քաղաքում կայացած Ասիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ։