2012 թվականի օգոստոսի 27-ին Դաբուրը դուբլ ձևակերպեց Մակկաբի Հայֆայի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Մակկաբի Թել Ավիվին[12]։ Դեկտեմբերի 30-ին իսրայելցին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հապոել Հայֆայի դեմ խաղում[13]։ 2013 թվականի մարտի 10-ին Դաբուրը 2 գոլ խփեց Բեյտար Երուսաղեմի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 5-0 հաշվով[14]։ Ապրիլի 3-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հապոել Իրոնի Կիրյատ Շմոնայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[15]։ 2012-13 մրցաշրջանում Դաբուրը անցկացրեց 26 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Մակկաբին հաղթեց Իսրայելի Պրեմիեր Լիգան։ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հապոել Ռանանայի դեմ խաղում[16]։ Մակկաբի Թել Ավիվի կազմում Դաբուրը անցկացրեց 88 հանդիպում՝ դառնալով 24 գոլի հեղինակ։
2014 թվականի փետրվարի 4-ին Դաբուրը տեղափոխվեց Գրասհոպեր[17][18]։ Իր դեբյուտը Շվեյցարիայի առաջնությունում նշեց փետրվարի 16-ին՝ փոխարինման մտնելով Սանկտ Գալենի դեմ հանդիպման 45-րդ րոպեին և դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ[19]։ Մարտի 8-ին նա գոլ խփեց Լոզանա Սպորտի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[20]։ Մայիսի 4-ին իսրայելցին 2 գոլային փոխանցում տվեց Յանգ Բոյզի դեմ խաղում[21]։ Իր առաջին մրցաշրջանում Դաբուրը անցկացրեց 15 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[22]։
2014 թվականի հուլիսի 26-ին Դաբուրը 2 գոլ խփեց Թունի դեմ խաղում[23]։ Օգոստոսի 23-ին նա դուբլ ձևակերպեց Շվեյցարիայի գավաթիՎեդեջոյի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Գրասհոպերին[24]։ Սեպտեմբերի 13-ին իսրայելցին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բազելի դեմ խաղում[25]։ Սեպտեմբերի 21-ին Դաբուրը հեթ-տրիկ ձևակերպեց Շվեյցարիայի գավաթիՆևշատել Քսամաքսի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և օգնելով իր թիմին հաղթել 5-3 հաշվով[26]։ Նոյեմբերի 8-ին իսրայելցին դուբլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սանկտ Գալենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[27]։ 2015 թվականի մայիսի 9-ին նա խփեց Արաուի դեմ խաղում հանդիպման միակ գնդակը[28]։ 2014-15 մրցաշրջանում Դաբուրը անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[29]։
2015 թվականի հուլիսի 19-ին՝ Թունի դեմ խաղում Դաբուրը դարձավ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Գրասհոպերին հաղթել 5-3 հաշվով[30]։ Օգոստոսի 8-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լուգանոյի դեմ խաղում[31]։ Սեպտեմբերի 13-ին իսրայելցին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լյուցերնի դեմ խաղում[32]։ Սեպտեմբերի 23-ին Դաբուրը 2 գոլային փոխանցում տվեց Սյոնի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[33]։ Հոկտեմբերի 17-ին նա խփեց Լյուցերնի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[34]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով իսրայելցին անցկացրեց 2016 թվականի ապրիլի 30-ին՝ Յանգ Բոյզի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[35]։ 2015-16 մրցաշրջանում Դաբուրը դարձավ 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 35 հանդիպումներում առաջնությունում[36]՝ դառնալով Շվեյցարիայի առաջնության լավագույն ռմբարկուն[37]։
2016 թվականի մայիսի 13-ին Դաբուրը 5 տարվա պայմանագիր կնքեց Ռեդ Բուլ Զալցբուրգի հետ[38][39][40][41]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 12-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի Լիեպայայի դեմ խաղում[42]։ Առաջին հանդիպումը Ավստրիայի առաջնությունում անցկացրեց հուլիսի 23-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Շտուրմ Գրացի դեմ խաղում[43]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 6-ին՝ Սանկտ Պյոլտենի դեմ խաղում[44]։ Սեպտեմբերի 21-ին Դաբուրը 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ավստրիայի գավաթիՄանսդորֆի դեմ խաղում[45]։ Նոյեմբերի 24-ին իսրայելցին գոլ խփեց Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Կրասնոդարի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[46]։ Իր առաջին մրցաշրջանում Դաբուրը անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[47]։
2017 թվականի փետրվարի 14-ին Դաբուրը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձավ Գրասհոպեր[48][49]՝ դառնալով թիմի ավագը։ Ապրիլի 8-ին իսրայելցին դուբլ ձևակերպեց Սանկտ Գալենի դեմ խաղում[50]։ Ապրիլի 17-ին նա խփեց Յանգ Բոյզի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[51]։ Ապրիլի 22-ին Դաբուրը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լյուցերնի դեմ խաղում[52]։ Մայիսի 14-ին նա գոլ խփեց Լոզանա Սպորտի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[53]։ Մայիսի 21-ին իսրայելցին գոլ հեղինակեց Սանկտ Գալենի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 86-րդ րոպեին[54]։ Գրասհոպերի կազմում անցկացրած 3.5 մրցաշրջանի ընթացքում Դաբուրը անցկացրել է 105 հանդիպում՝ դառնալով 56 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։
2017-18 մրցաշրջան
2017-18 մրցաշրջանում Դաբուրը վերադարձավ Ռեդ Բուլ Զալցբուրգ։ 2017 թվականի օգոստոսի 20-ին իսրայելցին դուբլ ձևակերպեց Սանկտ Պյոլտենի դեմ խաղում[55]։ Սեպտեմբերի 10-ին նա հանդիպման վերջին րոպեին գրավեց Ռապիդ Վիեննայի դարպասը՝ փրկելով Ռեդ Բուլին պարտությունից[56]։ Սեպտեմբերի 28-ին Դաբուրը խփեց Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Օլիմպիկ Մարսելի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[57]։ Հոկտեմբերի 1-ին նա դուբլի հեղինակ դարձավ Վոլֆսբերգի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[58]։ Հոկտեմբերի 14-ին իսրայելցին 2 գոլ խփեց ԼԱՍԿ-ի դեմ խաղում[59]։ Նոյեմբերի 19-ին Դաբուրը դուբլ ձևակերպեց Շտուրմ Գրացի դեմ խաղում[60]։ Նոյեմբերի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Զալցբուրգին հաղթել 3-0 հաշվով[61]։
2018 թվականի հուլիսի 29-ին Դաբուրը դուբլի հեղինակ դարձավ ԼԱՍԿ-ի դեմ խաղում[76]։ Օգոստոսի 8-ին նա 2 գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Շկենդիայի դեմ խաղում[77]։ Օգոստոսի 11-ին՝ Աուստրիա Վիեննայի դեմ խաղում իսրայելցին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[78]։ Օգոստոսի 29-ին Դաբուրը դուբլ ձևակերպեց Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Ցրվենա Զվեզդայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[79]։ Սեպտեմբերի 29-ին նա 2 գոլ խփեց Վոլֆսբերգի դեմ խաղում[80]։ Հոկտեմբերի 4-ին իսրայելցին դուբլի հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Սելտիկի դեմ խաղում[81][82]։ Հոկտեմբերի 25-ին Դաբուրը 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ռուսենբորգի դեմ խաղում՝ 3-0 հաշվով հաղթանակ պարգևելով Զալցբուրգին[83]։
2018 թվականի հոկտեմբերի 28-ին Դաբուրը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ԼԱՍԿ-ի դեմ խաղում[84]։ 2019 թվականի փետրվարի 17-ին՝ Ավստրիայի գավաթիՎիներ Նոյշտադտի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Ռեդ Բուլին հաղթել 2-1 հաշվով[85]։ Մարտի 2-ին իսրայելցին դուբլ ձևակերպեց Վոլֆսբերգի դեմ խաղում[86]։ Մարտի 17-ին Դաբուրը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վակեր Ինսբրուկի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[87]։ Մարտի 31-ին նա 4 գոլ խփեց Աուստրիա Վիեննայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 5-1 հաշվով[88]։ Ապրիլի 3-ին Դաբուրը 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ավստրիայի գավաթիԳրացերի դեմ խաղում[89]։
2019 թվականի ապրիլի 7-ին Դաբուրը 2 գոլային փոխանցում տվեց ԼԱՍԿ-ի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Զալցբուրգին[90]։ Ապրիլի 24-ին իսրայելցին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վոլֆսբերգի դեմ խաղում[91]։ Մայիսի 1-ին՝ Ավստրիայի գավաթի եզրափակչի Ռապիդ Վիեննայի դեմ խաղում Դաբուրը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ[92]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը[93]։ Մայիսի 26-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սանկտ Պյոլտենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 7-0 հաշվով[94]։ 2018-19 մրցաշրջանում Դաբուրը անցկացրեց 48 հանդիպում՝ դառնալով 37 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ[95], իսկ Ռեդ Բուլը կրկին հաղթեց Ավստրիայի Բունդեսլիգան[96]։ Նա դարձավ Ավստրիայի առաջնության լավագույն ռմբարկուն[97], ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ[98] և ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[99]։
Դաբուրը ներկայացրել է Իսրայելը մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2013 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում[105], սակայն Իսրայելը դուրս մնաց խմբային փուլից[106]։
Իսրայելի ազգային հավաքականում իր դեբյուտը Դաբուրը նշեց 2014 թվականի հունիսի 2-ին՝ փոխարինման մտնելով Հոնդուրասի դեմ խաղում[107][108]։ Իր առաջին գոլը Իսրայելի կազմում խփեց 2015 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Անդորրայի դեմ խաղում և այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[109][110]։ 2018 թվականի նոյեմբերի 15-ին Դաբուրը դուբլ ձևակերպեց Գվատեմալայի դեմ ընկերական խաղում[111][112]։