Գյուղ | ||
---|---|---|
Մուշեղկա | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Ակնի գավառակ | |
Այլ անվանումներ | Մուշաղկա գյուղ, Մուշաղկան, Մուշեղկա, Մուշեղագյուղ, Մուշեղակա գյուղ, Մուշեղական, Մուշեղամարգ, Մուշեղկան | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Մուշեղկա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում[1]։ Գտնվում էր Ակն քաղաքի և Ձորակ գյուղի մոտ, Եփրատ գետի ձախ կողմում, Ակսագոմեր լեռան լանջին։
Գյուղի մոտակայքում գտնվում էր Ներսես անապատն ու Խոսթա անունով կիրճը։
Մուշեղկայի մասին հիշտակվել է 1210 և 1270 թվականների հայերեն ձեռագիր հիշատակարաններում։ Գյուղն ավերվել, իսկ հայերը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
1880 թվականին ուներ 62 կաթոլիկ հայ և 132 թուրք բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։ Հայերի մի մասը պանդխտում էր Կոստանդնուպոլիս։
Մուշեղկան ուներ Ս. Գևորգ (ըստ Ղ. Ինճիճյանի՝ Ս. Հովհան Ոսկեբերան) անունով եկեղեցի։
Գյուղն ուներ ուսումնարան[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 81)։ |
|