Գյուղ | ||
---|---|---|
Մուռի | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառ | Խարբերդի գավառ | |
Այլ անվանումներ | Մուռ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 636 մարդ (2000) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 424 | |
Փոստային ինդեքս | 23000 | |
Փոստային ինդեքսներ | 23 | |
|
Մուռի (թուրքերեն՝ Yünlüce, քրդ.՝ Mürü), գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում։ Գտնվում է Խարբերդ քաղաքից 14կմ հեռավորության վրա, Խարբերդ-Ճապաղջուր ավտոմայրուղու մոտ։
1872-1873 թվականներին ուներ 34 տուն՝ 250 հայ բնակչով։
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն անասնապահությունն ու առևտուրն էր։
Մուռին ուներ Ս. Կարապետ և Ս. Աստվածածին անուններով եկեղեցիներ։ Գյուղում պահպանվել են հայկական եկեղեցիների և հնադարյան ամրոցի փլատակներ։
Գյուղն ուներ վարժարան, որտեղ սովորում էին 30 աշակերտներ[1]։