![]() Խալդի աստծուն նվիրված տաճարը Մուսասիրում (վերակազմություն) | |
![]() | |
![]() | |
Տեսակ | բնակավայր և հնագիտական հուշարձան |
Երկիր | ![]() |
![]() |
Մուսասիր (Արդինի, Մուծածիր, Արդա աստծո քաղաք, Մուզասիր), ուրարտական քաղաք Վանի թագավորությունում, տեղակայված էր Մեծ Զաբ գետի ափին, Վանա լճի հարավ-արևելյան մասում, Մուսասիր երկրամասում[1]։
Վերակառուցվել է Ռուսա 1֊ի կողմից։
Ոմանք նույնացրել են հայկական Մուշ քաղաքի հետ, իսկ ոմանք էլ տեղադրում են Իրաքի հյուսիս-արևմտյան մասում, քրդական Մուջաջիր (Մուջեսիր) գյուղի շրջակայքում[1], Ռևանդուզ ավանից 18 կիլոմետր դեպի հյուսիս[2]։
Ըստ մեկ այլ վարկածի՝ Հալդյան կամ Հայկյան գլխավոր սրբատեղի Մուսասիրի տաճարը գտնվել է պատմական Մոկաց աշխարհի Մոկք Առանձնակ (Մուսասիր-Արդինի) գավառի՝ Առնոս (Ալուռիաս) լեռան մոտ։[3]
Առաջին անգամ հիշատակվել է մ.թ.ա. 879 թվականին, Ասորեստանի թագավոր Աշուրնասիրպալ Բ-ի (մ․թ․ա․ 883-859) Նեմրութ լեռան տարածքում թողած սեպագիր արձանագրությունում[1]։
Մուսասիրը եղել է Վանի թագավորության կրոնական գլխավոր կենտրոնը, որտեղ կառուցվել էր Խալդի աստծո և նրա կնոջ՝ Բագբարտուի տաճարները[1], որը ուխտատեղի է եղել հայերի և ասորիների համար[4]։
Մուսասիրը, ինչպես նաև Մուսասիր երկրամասը Վանի թագավորությունից անջատվել ու գրավվել, ապա ավերվել է Ասորեստանի թագավոր Սարգոն Բ-ի կողմից մ.թ.ա. 714 թվականին[1]։
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 87)։ ![]() |