Մուստաֆա Շենթոփ | |
Կուսակցություն՝ | Արդարության և զարգացման կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Մարմարա համալսարան |
Մասնագիտություն՝ | համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 6, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Թեքիրդաղ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կայք՝ | mustafasentop.com |
Պարգևներ | |
Մուստաֆա Շենթոփ (թուրքերեն՝ Mustafa Şentop, օգոստոսի 6, 1968, Թեքիրդաղ, Թուրքիա), Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության անդամ է, որը 2011 թվականի հունիսի 12-ից Ստամբուլի 3-րդ ընտրատարածքից դարձել է խորհրդարանի անդամ։ Նա առաջին անգամ ընտրվել է 2011 թվականի համընդհանուր ընտրություններում և վերընտրվել 2015 թվականի հունիսին։ 2012-2015 թվականներին զբաղեցրել ԱԶԿ-ի ղեկավարի տեղակալի պաշտոնը, պատասխանատու էր ընտրարշավների անցկացման համար։
2019 թվականի փետրվարի 24-ին ընտրվել է Ազգային Մեծ ժողովի 29-րդ խոսնակ Բինալի Յըլդըրըմի հրաժարականից հետո[1], որը հրաժարական է տվել, որպեսզի կենտրոնանա 2019 թվականի տեղական ընտրություններում Ստամբուլի քաղաքապետ ընտրվելու իր քարոզարշավի վրա։
Մուստաֆա Շենթոփը ծնվել է 1968 թվականի օգոստոսի 6-ին Թեքիրդաղում։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, այնուհետև ստացել է Մարմարի համալսարանի մագիստրոսի և դոկտորականի աստիճան։ 1993 թվականից դասավանդել է Մարմարա համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ 2002 թվականին Շենթոպը ստացել է դոկտորի կոչում, 2005 թվականին՝ դոցենտի կոչում, իսկ 2011 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ Շենթոփը նաև դասախոսություններ է կարդացել Ֆաթիհ, Մալթեփե, Ըշիկ, Դողուշ և Ստամբուլի առևտրային համալսարաններում[2]։
Ամուսնացած է, ունի 4 երեխա[2]։