Մուրադ Մամեդով

Մուրադ Մամեդով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անունադրբ.՝ Murad Məmmədov
Մասնագիտացումըմբիշ
Երկիր Ադրբեջան
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 12, 1995(1995-08-12) (29 տարեկան)
ԾննդավայրՍումգայիթ, Ադրբեջան
Հասակ՝167 սանտիմետր

Մուրադ Սախավետ օղլու Մամեդով (ադրբ.՝ Murad Səxavət oğlu Məmmədov, օգոստոսի 12, 1995(1995-08-12), Սումգայիթ, Ադրբեջան), ադրբեջանցի հունահռոմեական ոճի ըմբիշ, Ադրբեջանի հավաքականի անդամ, 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2023 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 2021 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 2018 թվականի առաջնության արծաթե մեդալակիր, 2014 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն[1] և 2017 թվականի մինչև 23 տարեկանների ըմբիշների Եվրոպայի չեմպիոն[2], 2010[3] և 2012 թվականների կադետների Եվրոպայի չեմպիոն, 2012 թվականի կադետների աշխարհի չեմպիոն[4], 2014 և 2015 թվականի պատանիների աշխարհի չեմպիոն[5] և 2015[6]։ 2011 թվականից Սպորտի վարպետ:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրադ Մամեդովը ծնվել է 1995 թվականի օգոստոսի 12-ին Սումգայիթում։ Ծնվելուց մի քանի ամիս անց ընտանիքի հետ տեղափոխվել է Լեհաստան՝ Պիշ քաղաք, որտեղ ապրել է մինչև 9 տարեկանը։ 2004 թվականին վերադարձել է Ադրբեջան՝ Ջալիլաբադ քաղաք։ Մեկ ամիս անց տեղափոխվել է Սումգայիթ, որտեղ ապրում է մինչ օրս։ 2009-2013 թվականներին սովորել է Սումգայիթ քաղաքի թիվ 20 գիշերօթիկ դպրոցում։ 2011-2012 թվականներին հանդես է եկել Խազար Լենքորան ակումբում։

Ավարտել է Ադրբեջանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ակադեմիայի մարտարվեստի ֆակուլտետը։

Տիրապետում է ադրբեջաներենին, ռուսերենին և լեհերենին:

10 տարեկանում սկսել է մարզվել հունահռոմեական ոճի ըմբշամարտով Սումգայիթ քաղաքի «Զենիթ» մարզական ընկերությունում։ Ըմբիշի առաջին և մշտական անձնական մարզիչը Աբուլֆաթ Մամեդովն է։

2014 թվականից սկսել է ելույթ ունենալ Նեֆթչի սպորտային ակումբից՝ Էլչին Ջաֆարովի գլխավորությամբ։ 2016 թվականից ներկայացնում է Բանակի կենտրոնական մարզական ակումբը, որտեղ նրա մարզիչն է Թալեհ Իսրաֆիլովը։

2011 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաղթելուց հետո ստացել է սպորտի վարպետի կոչում։

2024 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում գրավել է առաջին հորիզոնականը[7][8]։

2024 թվականի մայիսին Ստամբուլում կայացած համաշխարհային որակավորման մրցաշարում Մուրադ Մամեդովին հաջողվել է հաղթել մինչև 60 կգ քաշային կարգում կիսաեզրափակիչ գոտեմարտում և այդ քաշային կարգում ստանալ 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր[9][10]։ 2024 թվականի հունիսին Մամեդովը հաղթել է Բուդապեշտում կայացած վարկանիշային մրցաշարի՝ մինչև 63 կգ քաշային կարգում[11]։

Աշխարհի առաջնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար Երկիր Քաշային կարգ Արդյունք
Կադետների ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2011 {{{2}}} Ադրբեջան 54 կգ 5
Կադետների ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2012 {{{2}}} Ադրբեջան 58 կգ  Ոսկի
Ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնություն 2014 {{{2}}} Ադրբեջան 55 կգ  Ոսկի
Ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնություն 2015 {{{2}}} Ադրբեջան 55 կգ  Ոսկի
Ռազմական ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2016 {{{2}}} Ադրբեջան 59 կգ  Բրոնզ

Եվրոպայի առաջնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար Երկիր Քաշային կարգ Արդյունք
Կադետների ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն 2010 {{{2}}} Ադրբեջան 46 կգ  Ոսկի
Կադետների ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն 2011 {{{2}}} Ադրբեջան 54 կգ  Ոսկի
Կադետների ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն 2012 {{{2}}} Ադրբեջան 58 կգ  Արծաթ
Ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնություն 2014 {{{2}}} Ադրբեջան 55 կգ  Ոսկի
Ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնություն 2015 {{{2}}} Ադրբեջան 55 կգ  Արծաթ
Ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնություն 2016 {{{2}}} Ադրբեջան 59 կգ  Արծաթ
Ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնություն 2017 {{{2}}} Ադրբեջան 59 կգ  Ոսկի
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն 2018 {{{2}}} Ադրբեջան 60 կգ  Արծաթ
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն 2024 {{{2}}} Ադրբեջան 63 կգ  Ոսկի
Մրցույթներ Երկիր Քաշային կարգ Արդյունք
Թեմո Կազարաշվիլիի անվան միջազգային մրցաշար 2010[12] {{{2}}} Ադրբեջան 46 կգ  Ոսկի
Փարիզի Գրան Պրի 2015[13] {{{2}}} Ադրբեջան 59 կգ  Բրոնզ
Ալրոսի Գավաթ 2015 {{{2}}} Ադրբեջան 59 կգ  Արծաթ
Վեհբի Էմրեի և Համիտա Կապլանի անվան միջազգային մրցաշար 2017 {{{2}}} Ադրբեջան 59 կգ  Բրոնզ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GAÇ-2014 son gün: Murad və İslam Avropa çempionu oldu / VİDEO Archive copy Wayback Machine-ի միջոցով:(ադրբ.)
  2. «Азербайджан завоевал 11 медалей на чемпионате Европы по борьбе». Արխիվացված օրիգինալից 2017-11-07-ին. Վերցված է 2017-04-11-ին.
  3. «Первенство Европы среди кадетов-2010». Արխիվացված օրիգինալից 2017-04-12-ին. Վերցված է 2017-04-11-ին.
  4. «Мурад Мамедов стал чемпионом мира по борьбе среди кадетов». Արխիվացված է օրիգինալից 2017-04-12-ին. Վերցված է 2017-04-11-ին.
  5. GDÇ-2014 ikinci gün: ermənilər üzərində daha 2 qələbə, 2 qızıl və 1 gümüş medal / FOTO-VİDEO Archive copy Wayback Machine-ի միջոցով:(ադրբ.)
  6. «Мурад Мамедов стал чемпионом мира по борьбе». Արխիվացված օրիգինալից 2017-04-12-ին. Վերցված է 2017-04-11-ին.
  7. «Seniors European Championships 2024 wrestling results». uww.org (անգլերեն). Վերցված է 2024-02-16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. «Чемпионат Европы: азербайджанские борцы завоевали три золотые медали». Azertag (ռուսերեն). 2024-02-14. Արխիվացված օրիգինալից 2024-02-18-ին. Վերցված է 2024-02-16-ին.
  9. «Мамедов, Гусейнов и Шариати завоевали олимпийские лицензии». Արխիվացված օրիգինալից 2024-05-09-ին. Վերցված է 2024-05-09-ին.
  10. «Veteran stars Huseynov, Shariati lead Azerbaijan show in World Olympic Qualifier». Արխիվացված օրիգինալից 2024-05-12-ին. Վերցված է 2024-05-12-ին.
  11. Мамедов завоевал золото рейтингового турнира
  12. «Результаты международного турнира имени Темо Казарашвили в Грузии среди юношей». Արխիվացված օրիգինալից 2017-04-11-ին. Վերցված է 2017-04-11-ին.
  13. «Наши борцы в мировом рейтинге – СПИСОК». Արխիվացված օրիգինալից 2017-04-11-ին. Վերցված է 2017-04-11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուրադ Մամեդով» հոդվածին։