Գյուղ | |||
---|---|---|---|
Մուծք | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Սիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1] | ||
Հիմնադրված է | 1828 թ. | ||
Մակերես | 29,86 կմ² | ||
ԲԾՄ | 1870 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 324[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | մուծքեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Մուցք, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Բնակավայրի պաշտոնական անունը Մուցք է։ Տարբեր ժամանակներում հայտնի է եղել նաև Բարձրավան, թուրքական Մազրա անունով։
1946 թվականին գյուղը վերանվանվել է Բարձրավան, իսկ 1990 թվականին ստացել Մուցք անունը։
Ծովի մակարդակից մոտ 1900 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 118 կմ, իսկ Սիսիան քաղաքից մոտ 10 կմ արևմուտք։
Մուցքը հիմնադրվել է 1828 թվականին՝ Պարսկաստանի Խոյի Ղնիս գյուղից գաղթածների կողմից։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Մուցքի մշտական բնակչությունը կազմել է 324, առկա բնակչությունը՝ 238 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված եղել հայերով[4]։ Ստորև ներկայացված է Մուցք գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 52 | 600 | 911 | 1047 | 1023 | 808 | 544 | 423 | 384 | 376[6] | 324[2] |
|