Մռայլ կեսը

Մռայլ կեսը
անգլ.՝ The Dark Half
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսարսափ
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1989
Նկարագրում էՄեն
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչViking Press
Հրատարակման տարեթիվհոկտեմբերի 20, 1989

«Մռայլ կեսը» (անգլ.՝ The Dark Half, 1989 թվական), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի սարսափ վեպ է, որը հրատարակվել է 1989 թվականին։ Weekly հրատարակչությունը «Մռայլ կեսը» համարել են 1989 թվականի երկրորդ լավագույն բեստելլեր։ 1993 թվականին այն ադապտացվել է նույնանուն ֆիլմում։

Սթիվեն Քինգը 1970-1980-ական թվականներին մի քանի գիրք է գրել Ռիչերդ Բախման գրական կեղծանվան ներքո։ Բախմանի ստեղծագործություններից շատերը շատ ավելի մութ ու ցինիկ, ավելի խորը սարսափազդու էին, քան հեղինակի հոգեկան, գոթական ոճով գրված այլ ստեղծագործությունները։ Երբ հեղինակը նույնականացվում էր Բախմանի հետ, նա գրում է «Մռայլ կեսը» վեպը՝ չարագուշակ մակաբուծական կրկնօրինակով հեղինակի մասին։

Գործողությունները զարգանում են Կասլ-Ռոկ հորինված քաղաքում։

Տեդ Բոմոնդը ամուսնացած է Լիզայի հետ, նա ունի զույգ երեխաներ՝ Վիլյամ և Ուենդի, գրող է և ապաքինվող ալկոհոլիկ, ով ապրում է Մեն նահանգի Լանդլոու քաղաքում։ Տեդի ֆանտաստ գրքերն այնքան էլ հաջող չեն։ Այնուամենայնիվ Ջորջ Ստարկ գրական անվան տակ նա գրում է մարդասպան Ալեկսիս Մեշինի մասին բավականին հաջող կրիմինալ վեպեր։ Մի անգամ աշխատանքից հետո նրան է մոտենում Ֆրեդերիկ Կլոուսոն անունով երիտասարդ, ով նրան շորթագործում է, քանի որ բացահայտել է Տեդ Բոմոնդի և Ջորջ Ստարկի նույն մարդը լինելու փաստը։ Տեդը խորհրդակցում է իր գործակալ Րիկ Կոուլիի հետ, վերջինս խորհուրդ է տալիս նրան բացահայտել, որ հենց նա է Ջորջ Ստարկը։ Տեդը այդպես էլ անում է, լրագրողները համոզում են նրան «թաղել» Ջորջ Ստարկին, և կնոջ խորհրդով նա որոշում է կեղծ թաղում կազմակերպել իր երկրորդ եսի համար, ինչի մասին գրում են «Մարդիկ» ամսագրում։ Ջորջի շիրիմաքարը ասում էր ամենը. «Ջորջ Ստարկ, ոչ այդքան հաճելի անձ»։

Ստարկը, սակայն, գերեզմանոցից դուրս է գալիս ֆիզիկական տեսքով՝ ձեռք բերելով դիմագծերը, որոնք բնորոշում էին Տեդին, երբ նա գրում էր Ստարկի կեղծանվան տակ գտնվող գրքերը՝ ալկոհոլիկ էր և ծխում էր Pall Mall ծխախոտը։ Նա սկում է մարդասպանությունը՝ սպանելով բոլոր նրանց, ում մեղավոր էր համարում իր «մահվան» հարցում։

Մի քանի օր անց Գոմեր Գամեշային՝ Տեդի տնային օգնականին, գտնում են մահացած, իսկ իր բեռնատարը՝ առևանգված, բայց ոստիկանները գտնում են այն Տեդ Բոմոնդի մատնահետքերով։ Ոստիկան Ալան Պենգբորնը, ով հետաքննում էր գործը, այցելում է Տեդին և սկսում հարցաքննել, բայց Տեդը նշում է, որ տեղյակ չէ կատարվածի մասին։ Հանցանշանների առկայությունը և Տեդի հարցերին պատասխանելու անկարողությունը կասկած են արթնացնում ոստիկանի մոտ։ Ավելի ուշ պարզվում է, որ Ստարկը ունի նույն մատնահետքերը, ինչ Տեդը։ Շուտով նա իմանում է, որ Ստարկի գերեզմանը քանդել են։ Հաջորդ զոհն է դառնում Մայկ Դոնալդսոնը, նրան տանն էր սպասում Ջորջ Ստարկը։ Նա վերցրում է բրիտվան և դրանով սպանում Մայկին (Տեդը գրել էր «Մեշինի ճափան» գիրքը, որտեղ գլխավոր հերոսի զենքը բրիտվան էր, գրքի հերոսը օրինակ էր ծառայում Ջորջ Ստարկի համար)։ Այս ընթացքում Տեդը տառապում էր սյուրռեալիստական մղձավանջներով։ Տեդը ոստիկան Ալանին ասում է, որ Ջորջ Ստարկը դուրս է եկել գերեզմանոցից և նրանից վրեժ է ցանկանում լուծում, նրա հաջորդ զոհը կդառնա գործակալ Րիկ Կոուլին։ Րիկին թիկնապահներ են տրամադրում, բայց, երբ նա մտնում է իր տուն, նրան այնտեղ սպանում է Ստարկը։

Ի վերջո Տեդը հայտնաբերում է իր և Ստարկի ուղղակի կապը և սկսում է գտնել Ստարկից ստացված նամակները՝ գրված սեփական ձեռագրով։ Նշումներում Տեդին պատմում են Ստարկի ցուցաբերած ակտիվության մասին։ Հետևելով սեփական որդուն և դստերը՝ Տեդը նկատում է, որ երկվորյակները յուրահատուկ կապ ունեն։ Նրանք կարող են զգալ մյուսի ցավը և երբեմն նույնիսկ իրար մտքեր կարդալ։ Սա ընդունելով սեփական դրության բանալի՝ նա սկսում է նկատել իր և Ստարկի միջև կատարվածի խորը իմաստը։

Պենգբորնը իմանում է, որ Տեդը զույգ եղբայր է ունեցել։ Չծնված եղբայրը արգանդում կլանվել է Տեդի մեջ և ավելի ուշ, երբ հերոսը դեռ երեխա էր, խորացել նրա գիտակցության մեջ։ Երբ Տեդ Բոմոնդը տասնմեկ տարեկան էր, նա տառապում էր ահավոր գլխացավերով և ցավերի ժամանակ լսում թռչունների ձայներ։ Երբ Տեդը գնաց դպրոց, նա կորցրեց գիտակցությունը, հիվանդանոցում զննվելուց հետո բժիշկը ասաց, որ Տեդը ունի չարորակ ուռուցք։ Օպերացիայի ժամանակ վիրաբույժը հայտնաբերեց, որ դա ընդհանարապես ուռուցք չէ. նա ուղեղում նկատեց քթանցքի մի մաս, եղունգներ և մարդու աչք։ Օպերացիան անցկացնելու ժամանակ հիվանդասենյակի պատուհաններին սկսում են տրոփվել ճնճղուկների խմբեր։ Տեդի ծնողներին, ինչպես և հենց Տեդին, տեղյակ չպահեցին երկվորյակ-եղբոր մասին։ Սա հարցի տակ է դնում Ստարկի իրական էությունը։ Արդյոք նա հանդիսանում է իրական էությամբ հոգի, թե Տեդի այլ ինքնությունն է։

Ամենից հետո հանցագործը սկսում է հետապնդել Տեդին, Ստարկը պահանջում է, որ նա և Տեդը կրկին սկսեն միասին գրքեր գրել։ Դեռ հենց ինքը Տեդը հիանում էր նրա «Մեշինի ճափան» գրքի հերոսով, ով ծառայում է Ստարկի կերպարի համար։ Նաև Տեդը իմանում է, որ թռչունների ձայները, որոնք նա լսել է տասնմեկ տարեկան հասակում, «հոգեպոմպեր» են, որոնք մահացածների հոգիները տեղափոխում են անդրշիրիմյան կյանք։ Ստարկը զանգահարում է Տեդին և ասում, որ առևանգել է իր կին Լիզային և երեխաներին՝ նրանց տանելով Բոմոնդների քաղաքից դուրս գտնվող տունը։ Տեդը գալիս է այնտեղ և տեսնում, որ Սարկի մարմինը փտում է, բայց ինքը՝ Ստարկը, ասում է, որ, երբ նա Տեդին փոխարինի, ավելի լավ տեսք կունենա։ Նրանք երկուսն էլ բարձրանում են ձեղնահարկ և սկսում գիրք գրել, մինչդեռ Ալան Պենգբորնը ընտանիքին առևանգելու հարցում կասկածում է Տեդին և հայտնաբերում նրա թաքնվելու վայրը, որից հետո գնում ձեղնահարկ, որտեղ գտնվում էին Տեդը և Ստարկը։ Տեդը խայծաթռչնիկ է փչում, և տան վրա են հարձակվում ճնճղուկները, որոնք պատառոտում են Ստարկին ու նրան իրենց հետ տանում երկինք։ Այսպիսով, Տեդը այնուամենայնիվ հաղթում է Ստարկին, բայց գիրքը ավարտվում է Տեդի դժբախտ կնոջ նամակով, ով լրջորեն կասկածում է իրենց հարաբերությունների շարունակության վրա, նա սարսափում է, որ Տեդը ոչ միայն ստեղծել է Ստարկին, այլ նրա մի մասը անգամ հավանում էր նրան։

  • Վեպում ճնճղուկներին կոչում են «հոգեպոմպեր»։ Հոգեպոմպը հունական աստված Հերմեսի մականունն է։
  • Շերիֆ Ալան Պենբորնը «Պետքական բաներ» վեպի գլխավոր հերոսներից մեկն է։
  • Վեպի հիման վրա նույնանուն համակարգչային խաղը լույս է տեսել 1992 թվականին en:Capstone Software ընկերության կողմից։ Եվս մեկ The Dark Half: Endsville ազդարավրել է 1997 թվականին, բայց այդպես էլ լույս չտեսավ։
  • Publishers Weekly-ի տվյալներով, 1980-ականների արդյունքներով վաճառվել է 1.5 միլիոն տպաքանակով, ինչն ավելի շատ է, քան Քինգի այլ աշխատությունները, որոնք հրատարակվել են նույն թվականին[1]։

Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. George Beahm. Best-sellers of the 80s // Stephen King. From A to Z. An encyclopedia of his life and work. — Կանզաս-Ստրիտ: Andrews McMeel Publishing, 1998. — С. 20. — 251 с.