Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Մասն է | Colchic Rainforests and Wetlands? |
Երկիր | Վրաստան |
Հիմնվել է | 2006 |
Մակերես | 281,26 կմ² |
Մտիրալա ազգային պարկ (վրաց.՝ მტირალას ეროვნული პარკი), ազգային պարկ Վրաստանի հարավ-արևմուտքում՝ Աջարիայի շրջանում։ Այգին գտնվում է Փոքր Կովկասի արևմտյան մասում։ Այգուն հարում են նաև «Քինտրիշիի պահպանվող լանդշաֆտ» արգելոցի տարածքները (ԲՊՄՄ I աստիճան)։
Ազգային պարկի, ինչպես նաև նրա տարածքում գտնվող Մտիրալա լեռան անունը վրացերենից թարգմանվում է որպես լաց։ Դա պայմանավորված է այդ տարածաշրջանին բաժին ընկնող տեղումների մեծ քանակությամբ՝ մինչև 4520 մմ մեկ տարվա ընթացքում, ինչն այն դարձնում նախկին Խորհրդային Միության ամենախոնավ տարածքներից մեկը։
Այգու բուսականությունը կազմում են կոլխիդային խոնավ լայնատերև և խառը կուսական անտառները[1], որոնց թվում առկա են ցանովի շագանակենի և արևելյան հաճարենի։ Որպես մանրանտառ աճում են պոնտոսյան ռոդոդենդրոնը, դափնեկեռասը, կոլխիդյան տոսատը և տարբեր լիանաներ։
Այգում հայտնաբերվել են գորշ արջ, այծյամ և վայրի արջ, իսկ օրնիտոֆաունան ներառում գաճաճ արծիվ, բուեր և պիրոլ։ Այգում բնակվող երկկենցաղներից են կովկասյան սալամանդրը, կովկասյան դոդոշը և կովկասյան իժը[2]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մտիրալա ազգային պարկ» հոդվածին։ |
|