Յաել Սթոուն | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | մարտի 6, 1985 (40 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սիդնեյ, Ավստրալիա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
IMDb։ | ID 0832227 |
Յաել Սթոուն (անգլ.՝ Yael Stone, մարտի 6, 1985, Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի, որն առավել հայտնի է Netflix-ի «Նարնջագույնը նոր սևն է» սերիալում Լորնա Մորելոյի դերի շնորհիվ։
Սթոունը մեծացել է Սիդնեյում և ավարտել Դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտը[1]։ Նա էկրանի վրա դեբյուտ է կատարել՝ լինելով «Ես, նորից ես ու նորից ես» ֆիլմում երեխա՝ Ռեյչել Գրիֆիթսի հետ, իսկ ուսումնառության ավարտից հետո երկրորդական դերեր է կատարել ավստրալիական «Բոլոր սրբերը» սերիալում և «Կենդանացածը» դրամատիկ սերիալում։ 2011 թվականի վերջին նա տեղափոխվել է ԱՄՆ, որպեսզի շարունակի դերասանական կարիերան[2]։
Նյու Յորք տեղափոխվելուց հետո Սթոունը հանդես է եկել թատերական բեմում, իսկ հետո ստացել է երկրորդական դեր (Լորնա Մորելո) Netflix-ի «Նարնջագույնը նոր սևն է» սերիալում[3]։ Սթոունը բարձր գնահատական է ստացել Բրուքլինի և Բոստոնի շեշտադրումների խառնուրդից[4]։ Երրորդ մրցաշրջանում նա բարձրացվել է հիմնական կազմ[5]։
2012-2016 թվականներին Յաելն ամուսնացել է դերասան Դեն Սփիլմանի հետ[6]։ 2017 թվականից Սթոունը հանդիպել է AIME Mentoring-ի հիմնադիր Ջեք Մենինգ Բենքրոֆթի հետ, զույգը դուստր ունի՝ Պիմո Սթոուն Բենքրոֆթը (ծնված 30.05.2018)[7]։
2018 թվականի դեկտեմբերի 6-ին Me Too շարժման ալիքի վրա «Նյու Յորք Թայմս» թերթում հրապարակվել է Յաել Սթոունի հարցազրույցը, որում դերասանուհին ավստրալիացի դերասան Ջեֆրի Ռաշին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ 2010 և 2011 թվականներին «Խելագարի օրագիր» ներկայացման վրա աշխատելիս։ Սթոունի խոսքով՝ Ջեֆրի Ռաշն իրեն «սեռական բնույթի» անտեղի հաղորդագրություններ է ուղարկել, հայելին պահել է լոգախցիկի վրա, քանի դեռ նա լոգանք է ընդունել և մերկ պարել իր առջև՝ իրենց հանդերձարանում[8]։
Տարի | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1999 | Ես, նորից ես ու նորից ես | Me Myself I | Սթեյսի | |
2001 | Ֆերմա | The Farm | Սեմ Կուպեռ | Մինի սերիալ |
2007 | Արևմուտք | West | Սթեյսի | |
2007-2008 | Բոլոր սրբերը | All Saints | Էն-Մարի Պրեսթոն | 14 եթերաշրջան |
2010-2011 | Կենդանացածը | Spirited | Լինդա | 16 եթերաշրջան |
2011 | Խախտողները | Jailbirds | Լյուսի | Կարճամետրաժ ֆիլմ |
2013-2019 | Նարնջագույնը նոր սևն է | Orange Is the New Black | Լորնա Մորելո | ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակը կատակերգական սերիալում լավագույն դերասանական կազմի համար (2015) «Սպուտնիկ» մրցանակ հեռուստասերիալի լավագույն դերասանական կազմի համար (2014) |
2015 | Մանկության ավարտը | Childhood`s end | Պերետա Ջոնս | |
2018 | Պիկնիկ կախովի ժայռերի մոտ | Picnic at Hanging Rock | Դոռա Լամլեյ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաել Սթոուն» հոդվածին։ |
|