Յակաբ-հեգ | |
---|---|
Յակաբ-հեգը և Միջինդանուբյան դաշտավայրը | |
Տեսակ | լեռ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Բարանյա |
Լեռնաշղթա | Mecsek? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 602 մետր |
Յակաբ-հեգ (հունգ.՝ Jakab-hegy), Մեչեկ լեռնաշղթայի արևմտյան մասի ամենբարձր լեռն է։ Գտնվում է Հարավային Հունգարիայում։ 602 մ բարձրություն ունի[1]։ Լեռը հայտնի է իր տարբեր աշխարհաբանական կազմավորումներով և պատմական վայրերով։
Լեռը գտնվում է Պեչից հուսիս-արևմուտք։ Այն վեր է խոյանումմիջինդանուբյան դաշտավայրի վրա։ Լավ եղանակին լեռան վրայից կարելի է տեսնել Արևելյան Մեչեկի 682 մ բարձրությամբ Զենգյոն լեռը։
Լեռը առաջացել է պալեոզոյան դարաշրջանում և կազմված է պերմյան դարաշրջանի ավազաքարից[2]։ Էրոզիայի գործունեության արդյունքում ձևավորվել է մի քանի ժայռային ձևավորումներ, մասնավորապես «Բաբաշ Սերկյովեկ» («Մարդանման քարերի շարք») և «Ժոնգորկյո» («Ժոնգորա քար»)[3]։
Յակաբ-հեգում է գտնվում երկրի միակ ուրանի խոշոր հանքավայրը։ Արդյունահանումը սկսվել է 1950-ական թվականներին խորհրդային աջակցությամբ։ 1982 թվականից վերամշակված ուրանը սկսվել է օգտագործվել Պակշայի ատոմակայանի շահագործման համար։ Արդյունահանման բարձր գնի պատճառով, ինչպես նաև Սառը պատերազմի ավարտից հետո գների անկումը հանգեցրեց 1990-ական թվականներին հանքավայրի փակմանը[4]։
Հին ժամանակներից սկսած լեռան վրա բնակություն են հաստատել մարդիկ։ Երկաթե դարում լեռան վրա կառուցվել է խոշոր ամրոց, որը դարձավ հալշտատյան մշակույթի և կելտերի կարևոր քաղաքական կենտրոններից մեկը։ Հռոմեկան նվաճումներից հետո ամրոցը լքվեց, բայց ամրոցի պատնեշները դեռևս տեսանելի են։
Միջնադարում լքված ամրոցի կենտրոնում ձևավորվեց գյուղ։ Նրա հովանավորն էր Սուրբ Հակոբոսը և այստեղից էլ գալիս է լեռան անունը։ 1225 թվականին լեռան վրա կառուցվել է Պաուլինյան միության վանք, որը գործել է մինչև Հունգարիան օկուպացվել է թուրքերի կողմից։ 1736 թվականին այն կրկին վերակառուցվեց, բայց 1828 թվականին այն լքվեց և դրանից հետո այն լքված է մնացել։ Մեր օրերում պահպանվել են միայն ավերակները[5]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակաբ-հեգ» հոդվածին։ |
|