Յակոբ Ակկերետ անգլ.՝ Jakob Ackeret | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1898[1] Ցյուրիխ, Շվեյցարիա[1] |
Մահացել է | մարտի 27, 1981[1] (83 տարեկան) Գոսսաու, St. Gallen Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա[1] կամ Կյուսնախտ[2] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս, military flight engineer, գյուտարար և ավիատիեզերքային ճարտարագետ |
Հաստատություն(ներ) | Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց[1] |
Գործունեության ոլորտ | մեխանիկա, ֆիզիկա[2], aeronautical engineering?[2], aviation equipment?[2], Հիդրոդինամիկա[2] և աերոդինամիկա[2] |
Անդամակցություն | Ճարտարագիտական ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[1] |
Ալմա մատեր | Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[3][4] |
Գիտական ղեկավար | Աուրել Ստոդոլա և Լյուդվիգ Պրանդտլ[5] |
Եղել է գիտական ղեկավար | Ռիչարդ Մեյեր[5], Ռոմանո Գրեգորիգ[5], Ֆրանսուա Բատար[5], Գոթֆրիդ Դատվայլեր[5] և Իոհանիս Արգիրիս |
Հայտնի աշակերտներ | Վերներ ֆոն Բրաուն, Վալտեր Թրաուպել[5], Գեորգ Գյարմաթի[5] և Նիկոլաուս Ռոթ[5] |
Պարգևներ | |
Jakob Ackeret Վիքիպահեստում |
Յակոբ Ակկերետ (գերմ.՝ Jakob Ackeret, մարտի 17, 1898[1], Ցյուրիխ, Շվեյցարիա[1] - մարտի 27, 1981[1], Գոսսաու, St. Gallen Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա[1] և Կյուսնախտ[2]), շվեյցարացի մեխանիկ գիտնական, ով ուսումնասիրություններ է կատարել աերոդինամիկայի բնագավառում։ Եղել է 20-րդ դարի ավիացիոն բնագավառի առաջատար փորձագետներից մեկը։
1920 թվականին ավարտել է Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցը (ETH), եղել է Աուրել Ստոդոլայի աշակերտը։ 1921-1927 թվականներին աշխատել է Լյուդվիգ Պրանդտլի մոտ Գյոթինգենում։ 1927 թվականին Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում ստացել է դոկտորի կոչում։ Աշխատել է Ցյուրիխի Escher Wyss AG ընկերությունում որպես գլխավոր ինժեներ։ Եղել է Ցյուրիխի աերոդինամիկայի պրոֆեսոր (1931)։ Վերներ ֆոն Բրաունը եղել է նրա աշակերտներից։ Զբաղվել է գազատուրբինների հաշվարկներով, հայտնի է պտուտակների և արագընթաց հոսքերի վերաբերյալ իր հետազոտություններով։ Ակտիվ մասնակցություն է ունեցել գործնական ինժեներական խնդիրների լուծմանը, ինչպես, օրինակ, նավերի և օդանավերի համար փոփոխական քայլով պտուտակների մշակումը։ Նրա ամենագլխավոր հայտնագործությունը փակ օղակով գազային տուրբինն է (Կուրտ Քելլերի հետ համատեղ)։
Նշանակալի ներդրում է ունեցել գերձայնային աերոդինամիկայի հետազոտություններում։ Հաշվարկվել է օդանավերի վերելքի ուժը և գերձայնային պրոֆիլների դիմադրությունը։ Հոսքի արագության և ձայնի արագության հարաբերակցության հաշվարկման համար նա առաջարկել է «Մախի թիվ» հասկացությունը։ 1935 թվականին Հռոմում կայացած կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է գերձայնային աերոդինամիկական խողովակի նախագիծը։
1976 թվականին ընտրվել է ԱՄՆ Ազգային ինժեներական ակադեմիայի օտարերկրյա անդամ[7] «բարձր արագության և գերձայնային գազային հոսքերի ուսումնասիրման գործում ունեցած ներդրման համար, ինչը հանգեցրել է թռիչքի մասին գիտության զգալի զարգացմանը»։
{{cite web}}
: External link in |website=
(օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոբ Ակկերետ» հոդվածին։ |
|