Յակոբ Մարիա Միրշայդ Jakob Maria Mierscheid (de) | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1933 (91 տարեկան) |
Ծննդավայր | Մորբախ, Բերնկաստել Վիտլիխ, Ռայնլանդ Պֆալց |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Գերմանական Բունդեսթագի անդամ |
Կուսակցություն | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Ստորագրություն | |
Jakob Maria Mierscheid Վիքիպահեստում |
Յակոբ Մարիա Միրշայդ (գերմ.՝ Jakob Maria Mierscheid, անգլ.՝ Jakob Maria Mierscheid, մարտի 3, 1933, Մորբախ, Բերնկաստել Վիտլիխ, Ռայնլանդ Պֆալց), հորինված քաղաքական գործիչ, որը գերմանական խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավոր էր և ներկայացնում էր Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ)[1]։
Միրշայդը հորինվել է ԳՍԴԿ պատգամավորների կողմից, որոնք այդպիսով ցանկանում էին հարգել մահացած իրենց կուսակից Կառլո Շմիդին, որը Գերմանիայի Սահմանդարության հեղինակներից մեկն էր[2]։
Ըստ նրա պաշտոնական կենսագրության՝ Յակոբ Մարիան ծնվել է Մորբախ հողի Ռայնլանդ Պֆալց կոմունայում, կաթոլիկ է։ Մինչ քաղաքականություն «մտնելը», Յակոբը եղել է գյուղացիների և անտառահատների արհմիության, սպորտային ակումբի անդամ, փայտամշակման և քիմիական արդյունաբերության բնագավառի աշխատողների արհմիության երգչախմբի պատվավոր անդամ։ Նա նաև եղել է 1960 թվականին Հանովերում կայացած ԳՍԴԿ համագումարում պաշտոնական պատվիրակը, իսկ 1967 թվականին եղել է Արևմտյան Գերմանիայի մայրաքաղաքում։
Յակոբ Մարիա Միրշայդը Բունդեսթագի ֆիկտիվ քաղաքական գործիչ էր 1979 թվականի դեկտեմբերի 11-ից։ Եղել է 1981 և 1982 թվականների Բունդեսթագի փոքր և միջին բիզնեսի զարգացման (գերմ.՝ Mittelstandsausschusses) հարցերով կոմիտեի նախագահը։ Պատգամավորը պաշտոնական էջ և մշակված կենսագրություն ունի Բունդեսթագի վեբ-կայքում. կայքում ներկայացված է նաև գիտական աշխատանքների և հրապարակումների ցանկ[3]։
Յակոբ Մարիա Միրշայդը ամսագրերում գրել է նոթերի շարք, իսկ 1983 թվականի Բունդեսթագի ընտրություններից հետո, ԳՍԴԿ Vorwärts թերթը հրատարակել է Միրշայդի օրենքը։ Հետագայում հաջորդել են ավելի լուրջ գրավոր աշխատանքներ․ 2003 թվականի մարտի 1-ին Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերտը պաշտոնապես շնորհավորել է Միրշայդին 80 ամյակի առթիվ։ 2004 թվականի դեկտեմբերի 11-ին Յակոբ Մարիան տոնել է Բունդեսթագում իր գործունեության 25 ամյակը։ Այն բանից հետո, երբ գերմանական խորհրդարանը տեղափոխվեց Բեռլին, պառլամենտի աշխատակիցների համար նախատեսված երկու գրասենյակներ (գերմ.՝ Paul-Löbe-Haus — ձախից և գերմ.՝ Marie-Elisabeth-Lüders-Haus — աջից) կապվել են Շպրեե գետի վրա կառուցված և Միրշայդի անունը կրող հետիոտնային կամրջով (գերմ.՝ Jakob-Mierscheid-Steg)։
Յակոբ Մարիան Գերմանիայի միակ հորինված հանրային գործիչը չէ։ Տարբեր ժամանակներում այնտեղ գոյություն են ունեցել, օրինակ, իրավաբան Ֆրիդրիխ Նիգելմանը, դիվանագետ Էդմունդ Դրեքերը, հոգեբանության պրոֆեսոր Էրնստ Դյոլլեն և այլն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոբ Մարիա Միրշայդ» հոդվածին։ |