Յամակասի (լինգալա՝ Ya makási), ֆրանսիական թիմ, խումբ, որը զբաղվում է պարկուրով։
Յամակասի բառը ծագել է լինգալա լեզվից։ Ya makási բառը թարգմանաբար նշանակում է «ուժեղ մարմին» «ուժեղ ոգի», «ուժեղ տղամարդ» կամ նույնիսկ «դիմացկունություն»։
Թիմը հիմնվել է 1987 թվականին՝ Դավիդ Բելլի և Սեբաստիեն Ֆուկանի կողմից։ Թիմի կազմում եղել են․
Այս կազմով թիմը երկար կյանք չի ունեցել։ Թիմի ձևավորումից որոշ ժամանակ անց Բելլը և Ֆուկանը լքել են թիմը՝ «Notre-Dame de Paris» մյուզիքլում թիմի մասնակցության շուրջ տարաձայնությունների պատճառով։
«Յամակասի» թիմը իր գործունեությունը դադարեցրել է՝ խմբի գործունեության առևտրայնացման վերաբերյալ մասնակիցների ունեցած տարակարծությունների պատճառով[1]։
Յամակասի թիմի նախկին անդամները ստեղծել են նոր Majestic Force պրոյեկտը։
Majestic Force-ի անդամներ '
Յամակասի թիմի մասին նկարահանվել են մի շարք գեղարվեստական ֆիլմեր, որտեղ առաջին անգամ ցուցադրվել են պարկուրային հնարքներ․