Արպը Համբուրգի ակադեմիայի սան է[3][4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի սեպտեմբերի 30-ին՝ փոխարինման մտնելով Վերդեր Բրեմենի դեմ խաղում[5] և դառնալով 2000-ական թվականներին ծնված առաջին ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել Բունդեսլիգայի խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 28-ին՝ Հերթա Բեռլինի դեմ խաղում[7]՝ դառնալով 2000-ական թվականներին ծնված առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայի խաղում[8]։ Գերմանացին գոլ խփեց նաև նոյեմբերի 4-ին՝ Շտուտգարտի դեմ խաղում՝ օգնելով Համբուրգին հաղթել 3-1 հաշվով[9]։ Իր առաջին մրցաշրջանում Արպը անցկացրեց 18 հանդիպում[10]՝ դառնալով 2 գոլի հեղինակ և ճանաչվելով Համբուրգի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[11]։
2018 թվականի հուլիսի 20-ին Արպը երկարաձգեց իր պայմանագիրը Համբուրգի հետ մինչև 2020 թվականը[12][13]։ Իր առաջին գոլը Գերմանիայի գավաթում խփեց օգոստոսի 18-ին՝ առաջին փուլի Էրնդտեբրյուկի դեմ խաղում[14]։ 2019 թվականի մայիսի 19-ին գերմանացին գոլ խփեց Դույսբուրգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[15]։ Համբուրգի առաջին թիմի կազմում Արպը անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
2019 թվականի փետրվարի 7-ին Արպը համաձայնության եկավ Բավարիա Մյունխենի հետ, ըստ որի նա կարող էր միանալ ակումբին 2019 կամ 2020 թվականի ամռանը[16][17][18]։ 2018-19 մրցաշրջանից հետո գերմանացին հայտարարեց, որ նա պաշտոնապես տեղափոխվում է Բավարիա[19][20][21]։
Արպը ներկայացրել է Գերմանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[22]։ 2017 թվականի մայիսին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[23]։ Արպը 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ անցկացրած 5 խաղերում, սակայն Գերմանիան դուրս մնաց կիսաեզրափակչից[24]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Իսպանիային[25]։ Հոկտեմբերին Արպը որպես թիմի ավագ մասնակցեց մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը[26][27]։ Այստեղ նա անցկացրեց 5 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[28], իսկ Գերմանիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[29]՝ 1-2 հաշվով պարտվելով Բրազիլիային[30]։