Յան Բոբրովսկի | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1945[1] (79 տարեկան) |
Ծննդավայր | Rosice, Բռնոյի քաղաքամերձ շրջան, Հարավմորավյան երկրամաս, Չեխոսլովակիա |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա և Չեխիա |
Մասնագիտություն | բասկետբոլի մարզիչ և բասկետբոլիստ |
Կուսակցություն | Civic Democratic Alliance? |
Պարգևներ և մրցանակներ |
Յան Բոբրովսկի (մարտի 29, 1945[1], Rosice, Բռնոյի քաղաքամերձ շրջան, Հարավմորավյան երկրամաս, Չեխոսլովակիա), չեխ նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, մարզիչ և սպորտային պաշտոնյա։ Ընդգրկված է սպորտի վաստակավոր վարպետների ցուցակում։ Նրա փեսան նախկին ֆուտբոլային պաշտպան Պետր Կրիվանեկն է[3]։
Հիմնականում խաղացել է «Բրնո» բասկետբոլային ակումբում և Չեխոսլովակիայի տղամարդկանց ազգային հավաքականում, որոնց կազմում մասնակցել է 1972 թվականի օլիմպիական խաղերին և Եվրոպայի վեց առաջնությունների, նվաճել արծաթե և մեկ բրոնզե մեդալ։ 1970 թվականի աշխարհի առաջնությունում Չեխոսլովակիայի ազգային հավաքականի երկրորդ լավագույն ռմբարկուն էր։ Չեխոսլովակիայի հավաքականի կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 267 հանդիպում, ներառյալ օլիմպիական խաղերը (մարզումներով հանդերձ), աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, որտեղ 78 խաղում վաստակել է 748 միավոր։
1958-1972 թվականներին որպես «Բրնո» թիմի խաղացող յոթ անգամ դարձել է Չեխոսլովակիսյի չեմպիոն, 1974-1980 թվականներին որպես մարզիչ երեք անգամ դարձել է չեմպիոն։ 1962 թվականից հետո Չեխոսլովակիայի բասկետբոլի լիգայում վաստակել է 9915 միավոր[4][5]։ «Բրնո» թիմի կազմում հաջողությամբ հանդես է եկել Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկությունում, բայց եզրափակչում երկու անգամ պարտվել «Ռեալ Մադրիդ» թիմին (1963–64, 1967–68) և երկու անգամ խաղացել կիսաեզրափակչում (1962–63, 1968–69)։ Միջմայրցամաքային ակումբների միջև աշխարհի գավաթի խաղարկությանը՝ 1969 թվականի հունվարին, «Բրնո» թիմի հետ կիսաեզրափակչում առավելության է հասել «Ռեալի» նկատմամբ 84:77 հաշվով, իսկ եզրափակչում 71:84 հաշվով հաղթել է ամերիկյան «Akron Goodyear Wingfoots» թիմին։
Խաղային կարիերան ավարտելուց հետո հաջողությամբ աշխատել է որպես մարզիչ, «Zbrojovka Brno» տղամարդկանց և «IMOS Brno - Žabovřesky» կանանց թիմերում։ Մարզել է նաև Չեխիայի ազգային հավաքականի տղամարդկանց և կանանց թիմերը։
2001 թվականին քսաներորդ դարի լավագույն չեխ բասկետբոլիստների ցուցակում զբաղեցրել է 5-րդ տեղը։ 2013 թվականին ընդգրկվել է Չեխիայի բասկետբոլի ֆեդերացիայի փառքի սրահում[6]։
1994 թվականի ավագանու ընտրություններում Բոբրովսկին ընտրվել է «Brno-Žabovřesky» քաղաքային խորհրդի անկախ անդամ[7]։ Տարածքային ներայացուցչի մանդատ է ստացել նաև 1998 թվականի ընտրություններում[8], 2002[9], 2006[10], 200[11] թվականներին։
2014 թվականին Սենատի ընտրություններում եղել է Բրնո քաղաքի թիվ 60 ընտրատարածքի անկախ թեկնածուն[12]։ Քվեարկության ժամանակ հավաքել է ձայների 15.77%-ը և զբաղեցնելով 3-րդ տեղը՝ չի մասնակցել երկրորդ փուլին։