Յան Դամել լեհ.՝ Jan Krzysztof Damel | |
---|---|
Ծնվել է | 1780[1][2][3][…] |
Ծննդավայր | Ելգավա, Կուռլանդական դքսություն |
Վախճանվել է | օգոստոսի 18 (30), 1840[2] |
Մահվան վայր | Մինսկ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ռեչ Պոսպոլիտա |
Կրթություն | Վիլնյուսի համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | նեոդասականություն և ռոմանտիզմ |
Ժանր | դիմապատկեր, պատմական գեղանկարչություն և հոգևոր արվեստ |
Անդամակցություն | Մասոնական օթյակ և Հյուսիսային ջահը |
Jan Krzysztof Damel Վիքիպահեստում |
Յան Քշիշտոֆ Դամել,[4][5][6] (լեհ.՝ Jan Krzysztof Damel), հայտնի է նաև Յոնաս Դամելիս (Jonas Damelis) և Յոհան Դամել (Johann Damehl) անուններով (1780[1][2][3][…], Ելգավա, Կուռլանդական դքսություն - օգոստոսի 18 (30), 1840[2], Մինսկ, Ռուսական կայսրություն)[7][8], լեհ նեոկլասիցիստ նկարիչ, ով ապրել ու ստեղծագործել է Լեհաստանի բաժանումների դարաշրջանում և կապված է եղել Վիլնյուսի (Լիտվայի ներկայիս մայրաքաղաքի) համալսարանի արվեստի դպրոցի հետ։ Նրան իրենց արվեստագետն են համարում լեհերը, բելառուսները, լիտվացիները։
Դամելը (Դամելիսը) ծնվել է Կուռլանդական դքսության Միտավա քաղաքում (ներկայումս՝ Լատվիայի Հանրապետության Ելգավա քաղաքը), որտեղ էլ անց է կացրել իր մանկությունն ու պատանեկությունը։ Սովորել է Վիլնոյի (ներկայիս Վիլնյուսի) համալսարանում՝ աշակերտելով նկարիչներ Յան Ռուստեմին ու Ֆրանցիշեկ Սմուգլևիչին։ 1809 թվականին ավարտել է համալսարանը՝ ստանալով նկարչի որակավորում։ Բնակություն է հաստատել և սկսել է ստեղծագործել Վիլնոյում։ 1820 թվականին ցարական կառավարությունը նրան աքսորել է Սիբիր։ Աքսորավայրից վերադառնալուց հետո բնակվել է Սանկտ Պետերբուրգում, այնուհետև տեղափոխվել է Մինսկ։
Յան Դամելիսը համարվում է ներկայիս Բելառուսի տարածքում պատմական ժանրով և նեոկլասիցիստական ոճով ստեղծագործած լավագույն նկարիչներից մեկը, եթե որ հենց ամենալավը[8][9]։ Նրա հիշարժան աշխատանքներից են պատմական այնպիսի իրադարձություններ պատկերող նկարները, ինչպես՝ Կոսցյուշկոյի ղեկավարած ապստամբությունը, Նապոլեոնի բանակի մուտքը Վիլնո, Ուլրիխ ֆոն Յունգինգենի մահը Գրյունվալդի ճակատամարտի ժամանակ, Վիեննայի ճակատամարտը... Արվեստագետի բարձր վարպետությունը դրսևորվել է նաև նրա վրձնած դիմանկարներում, գծանկարներում, կրոնական թեմաներով կոմպոզիցիաներում։ Վարպետ նկարչի ստեղծագործությունները ներկայումս պահվում ու ցուցադրվում են Լիտվայի, Լեհաստանի, Բելառուսի թանգարաններում ու պատկերասրահներում։ Դամելը միաժամանակ զբաղվել է մանկավարժական աշխատանքով, կերպարվեստի բնագավառում իր կուտակած գիտելիքներն ու հմտությունները փոխանցել պատանիների ու երիտասարդների։ Նրա հաջողակ աշակերտներից էր Միխալ Կուլեշան։
Joanna Woch. Podróże I ekspedycje naukowe polskich artystów po Sybirze w pierwszej połowie XIX wieku (Jan Damel, Leopold Niemirowski, Bronisław Zaleski) // Sztuka Europy Wschodniej Искусство Восточной Европы Art of the East Europe. T. 1. Polska – Rosja: Sztuka I historia Польша – Россия: Искусство и история. Polski Instytut Studiów nad Sztuką Świata & Wydawnictwo Tako. – Warszawa – Torun, 2013. (370 s.) - S. 328-332. https://www.hse.ru/pubs/share/direct/document/127562475(չաշխատող հղում)
{{cite book}}
: Cite uses deprecated parameter |authors=
(օգնություն)
{{cite book}}
: |volume=
has extra text (օգնություն); |work=
ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite book}}
: |work=
ignored (օգնություն)
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Դամել» հոդվածին։ |