Յան Սիբելիուսի անվան ջութակահարների միջազգային մրցույթ

Յան Սիբելիուսի անվան ջութակահարների միջազգային մրցույթ (անգլ.՝ International Jean Sibelius Violin Competition), ֆինն կոմպոզիտոր Յան Սիբելիուսի անունը կրող մինչև 30 տարեկան ջութակահարների համար անցկացվող մրցույթ, որն անցկացվում է հինգ տարին մեկ՝ Հելսինկիում։

Առաջին մրցույթը տեղի է ունեցել 1965 թվականին, կոմպոզիտորի մահից 8 տարի անց, նրա ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։ Մրցույթը կազմակերպվում է Ֆինլանդիայի Սիբելիուս հասարակության և Սիբելիուս ակադեմիայի կողմից[1]։

Մրցույթին մասնակցել ու հաղթել են այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Օլեգ Կագան, Վիկտորիա Մուլովան, Լեոնիդաս Կավակոսը։

Մրցույթը բաղկացած է երեք փուլերից՝ առաջին, երկրորդ և եզրափակիչ։ Յուրաքանչյուր փուլից հետո ընտրվում են որոշակի քանակի մասնակիցներ հաջորդ փուլը շարունակելու համար, եզրափակիչ փուլից հետո հայտարարվում են հաղթողները։

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը նախնական ընտրության համար պետք է մրցութային հանձնաժողովին ուղարկի իր կատարումներից։

Առաջին փուլի ծրագիրը բաղկացած է Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործություններից, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի սոնատաներից և Նիկոլո Պագանինիի կապրիչչոյից։ Բախի ստեղծագործությամբ որոշվում է պատրաստվածությունը, Մոցարտի ստեղծագործությամբ՝ ոճի ըմբռնումը, Պագանինիի ստեղծագործությամբ՝ տեխնիկական ունակությունը։

Երկրորդ փուլը կոչվում է նաև կիսաեզրափակիչ փուլ, բաղկացած է ջութակի և դաշնամուրի համար սոնատայից, Սեբիլյուսի մի քանի ստեղծագործություններից՝ ժամանակակից ֆիննական գործ և վիրտուոզ ստեղծագործություն։ Եզրափակիչ փուլ անցած մասնակիցները կատարում են կոնցերտ սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։ Կոնցերտներից մեկը Սիբիլիուսի Ջութակի Կոնցերտ Դ մինորն է։

2005 թվականին ստացվել է 175 հայտ, 58 մրցակիցներից 50 -ը մասնակցել են մրցույթին, որոնցից 20-ը անցել են 2-րդ փուլ, 8 մասնակից անցել է եզրափակիչ փուլ։

Մրցանակակիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1965

  1. Օլեգ Կագան, ԽՍՀՄ
  2. Ջոշուա Էպստին, Իսրայել
  3. Վալերի Գրադով, ԽՍՀՄ

1970

  1. (ex aequo) Լիանա Իսակաձե, ԽՍՀՄ և Պավել Կոգան ԽՍՀՄ
  2. -
  3. Օտտո Արմին, Կանադա

1975

  1. Յուվալ Յարոն[, Իսրայել
  2. Իլյա Գրուբերտ, ԽՍՀՄ
  3. Յուգեն Սարբու, Ռումինիա

1980

  1. Վիկտորիա Մուլովա, ԽՍՀՄ
  2. Սերգեյ Ստադլեր, ԽՍՀՄ
  3. Անդրես Կարդենես, ԱՄՆ

1985

  1. (ex aequo) Իլյա Կալեր, ԽՍՀՄ և Լեոնիդաս Կավակոս, Հունաստան
  2. -
  3. Վիլմոս Ժաբադի, Հունգարիա

1990

  1. -
  2. Քրիստինա Անղելեսկու, Ռումինիա
  3. (ex aequo) Սիգրուն Էդվալդսդգտիր, Իռլանդիա և Ակիկո Տանակա, Ճապոնիա

1995

  1. Պեկա Կուսիստո, Ֆինլանդիա
  2. Լիզա Բաթիաշվիլի, Վրաստան
  3. (ex aequo) Մադոկա Սատո, Ճապոնիա և Նիկոլայ Ժնեյդեր, Դանիա

2000

  1. Սերգեյ Խաչատրյան, Հայաստան
  2. Նացումի Տամաի, Ճապոնիա
  3. (ex aequo) Ժի-Ջիոնգ Վանգ, Չինաստան և Սայակո Կուսակա, Ճապոնիա

2005

  1. Ալինա Պողոսկինա, Գերմանիա
  2. Ջիաֆենգ Չեն, Չինաստան
  3. (ex aequo) Հյուսն-Սու Շին, Հարավային Կորեա և Վեի Վեն, Չինաստան

2010

  1. Նիկիտա Բորիսոգլեբսկի, Ռուսաստան
  2. Պետերի Լիվոնեն, Ֆինլանդիա
  3. Էսթեր Յո, ԱՄՆ

2015

  1. Քրիստել Լի, ԱՄՆ
  2. Էմանուել Ճգնավորյան, Ավստրիա[2]
  3. Ֆրեդերիկ Սթարկլոֆ, Գերմանիա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «10th International Jean Sibelius Violin Competition Nov. 21 – Dec. 2, 2010». Sibelius Academy. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 3-ին.
  2. Էմանուել Ճգնավորյանը Սիբելիուսի անվան մրցույթում գրավել է 2-րդ տեղը(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]