Յան Փինկավա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1963[1][2][3][…] (61 տարեկան) |
Ծննդավայր | Պրահա, Չեխոսլովակիա[2][3][4] |
Քաղաքացիություն | Չեխիա |
Կրթություն | Աբերիստուիտի համալսարան (1980)[2], Աբերիստուիտի համալսարան (1980)[2] և Colchester Royal Grammar School? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ և մուլտիպլիկատոր |
Աշխատավայր | Պիքսար[2] |
Ծնողներ | հայր՝ Jan Křesadlo? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Czech Film and Television Academy?[5] |
Jan Pinkava Վիքիպահեստում |
Յան Յարոսլավ Փինկավա (հունիսի 21, 1963[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[2][3][4]), չեխական ծագմամբ բրիտանացի գրող և մուլտիպլիկատոր։ Եղել է Փիքսար ընկերության կողմից նկարահանված «Ջերիի խաղը» ֆիլմի ռեժիսորը և «Ռատատույ» մուլտֆիլմի համառեժիսորն ու համասցենարիստը, որոնք երկուսն էլ արժանացել են Օսկարի։
1969 թվականին նրա ընտանիքը արտագաղթել է Բրիտանիա, որտեղ Փինկավան ստացել է Բրիտանիայի քաղաքացիություն։
1974-1982 թվականներին հաճախել է Կոլչեսթերի թագավորական քերականական դպրոց[6], հետաքրքրվել է կերպարվեստով, երաժշտությամբ, թատրոնով և քանդակագործությամբ։ (Էսեքս համալսարանը ձեռք է բերել նրա պատանեկան քանդակներից «Մեծ կատուն», որը մշտական ցուցադրության է դրված գրադարանից դուրս։)
1975 թվականին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ 8մմ-անոց տեսախցիկ ստանալուց հետո սկսել է փորձեր կատարել փիքսիլացիայի, ստոպ-կադր անիմացիայի, թղթային և նկարված մուլտիպլիկացիաների վերաբերյալ։ Սկզբնական շրջանում անիմացիոն մրցույթներում հաղթանակներ է ունեցել։ Հատկանշական է, որ 1980 թվականին արժանացել է BBC-ի երեխաների համար նախատեսված վիկտորինայի շարքի տարվա մրցանակին իր «Ծիածան» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար[7][8]։ Այն ցուցադրվել է 2001 թվականին 4-րդ հեռուստաալիքի «100 մեծագույն մանկական հեռուստատեսային շոուներ»-ով որպես «միակ դեպքը մրցույթի պատմության ընթացքում, որտեղ մենք հանդիպել ենք տպավորիչ կերպով պրոֆեսիոնալ ֆիլմի»[9]։
Նա շարունակել է սովորել համակարգչային տեխնիկա Ուելսի համալսարանում՝ Աբերիստվիթում, որն ավարտել է առաջին կարգի գերազանցությամբ և ստացել դոկտորի աստիճան[10]։ Այս ընթացքում նա նաև համալսարանի ներկայացուցիչն է եղել աղեղնաձգության, սրամարտի և այլ մրցումներում, ինչպես նաև շարունակել զարգացնել իր մուլտիպլիկցիոն նկարչության հմտությունները։
Համլսարանն ավարտելուց հետո սկսել է իր կարիերան Լոնդոնի «Digital Pictures» ընկերության համակարգչային անիմացիայի բնագավառում, որը մասնագիտանում էր հեռուստագովազդներում։
1993 թվականին անդամագրվել է Փիքսարին և տեղափոխվել ԱՄՆ։ 1994 թվականին «Լիստերինի» մասին նրա հեռուստագովազդն արժանացել է ոսկե Կլիո մրցանակի։
1997 թվականին իր մայրիկի ծննդյան օրը նրա անիմացիոն կարճամետրաժ «Ջերիի խաղը» ֆիլմն արժանացել է «Օսկարի լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար», ինչը ստիպել է, որ այն նվիրի իր մայրիկին չեխերեն հաղորդագրությամբ[11] և մի շարք այլ մրցանակներով։
«67 ալյումինե ափսեներ» կարճամետրաժ ֆիլմն ստեղծվել է 1998 թվականին, Օտտավայի միջազգային անիմացիոն փառատոնի ժամանակ, մի խումբ կամավորների կողմից Յան Փինկավայի ղեկավարությամբ։ Ֆիլմը նկարահանվել է մեկ օրվա ընթացքում, խմբագրվել հաջորդ օրն[12] ու ցուցադրվել փառատոնի փակման գիշերը։
2000 թվականին որպես ռեժիսոր սկսել է աշխատել «Ռատատույ» ֆիլմի վրա, որը հիմնված է իրական պատմության վրա։ Այն պետք է լիներ նրա առաջին գեղարվեստական կինոնկարը։ 2005 թվականին Փինկավային որպես գլխավոր ռեժիսոր փոխարինել է «Սուպեր ընտանիքը» ֆիլմի ռեժիսոր Բրեդ Բյորդը։ 2006 թվականի հարցազրույցում Փինկավան չի մեկնաբանել[13] այս շրջանի իրադարձությունները և երկու տարի շարունակ վճռականորեն զերծ էր մնում ֆիլմի ծագման վերաբերյալ մեկնաբանություններից[14]։ Փոխարինումից առաջ Փինկավան գրել էր ֆիլմի հիմնական սցենարը և ստեղծել էր ոճերը, հիմնական կերպարները և դեկորացիաները[15]։ Նախագծից հեռանալուց հետո Պինկավան նախ ստանձնել է այլ պարտականություններ, այնուհետև հեռացել ընկերությունից[16]։ Վերջին ֆիլմում ներկայացվել է որպես պատմության գաղափարի հեղինակ[17] և որպես համառեժիսոր։ Ֆիլմն առաջադրվել է Օսկարի մրցանակաբաշխության հինգ մրցանակի, այդ թվում «Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար» անվանակարգում։
Այնուհետև որպես ռեժիսոր աշխատել է LAIKA-ում իր նnր «Փոքրիկ սպիտակ սուտ» ֆիլմի վրա[18], բայց հեռացել 2011 թվականին[19] Քլեր Ջենինգսի հետ[20]։
Motorola Mobility ընկերությունում իր ամենավերջին աշխատանքի ընթացքում առաջարկել է նորարարական հեռախոսային ինտերակտիվ անիմացիոն ժանրի կիրառությունը[21][22][23][24]։
Չեխ պոլիմատ Վասլավ Փինկավայի չորս զավակներից երրորդն էր և ունեցել է Էդվարդ և Թոմաս անուններով երկու որդի։