Յանիս Յուբալթս | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Ելգավա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Լատվիա |
Մասնագիտություն | երաժիշտ |
Կայք | brainstorm.lv |
Յանիս "Magic" Յուբալթս (լատիշերեն՝ Jānis "Magic" Jubalts, օգոստոսի 24, 1974, Ելգավա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), լատվիացի երաժիշտ, «Բրեյնսթորմ» (Brainstorm , լատիշերեն՝ Prāta Vetra -«Մտագրոհ») փոփ-ռոք երաժշտախմբի համահիմնադիր և հիմնադրման օրվանից՝ նաև խմբի անդամ։ 1989 թվականից նա այդ երաժշտախմբի կիթառահարն է։ 1990 թվականից 1992 թվականներին եղել է նաև The Metals ռոք երաժշտախմբի անդամ։ «Բրեյնսթորմ»-ը միջազգային ճանաչման է հասել 2000 թվականին, երբ "My Star " երգի կատարումով երրորդ տեղն է զբաղեցրել Եվրատեսիլի երգի մրցույթի եզրափակիչ փուլում։ Դրան հաջորդել է երաժշտախմբի կողմից մի շարք երաժշտական ալբոմների, այդ թվում՝ «Արևների միջև» /Among the Suns/ (2000), «Առցանց» /Online/ (2001), «Վաղվանից մի օր առաջ» /A Day Before/ (2003), «Չորս ափ» /Four Shores (2006) ալբոմների թողարկումը, որոնք ավելի են բարձրացրել խմբի միջազգային վարկանիշը[2]։
Յանիս "Magic" Յուբալթսն ամուսնացած է։ Նրա կինը Դացե Յուբալթեն է։
Prāta Vētra («Բրեյնսթորմ»-«Մտագրոհ» երաժշտախմբի կազմում)
Յանիս Յուբալթսը միաժամանակ առաջին քայլերն է կատարում կինոյում։ 2016 թվականին նա նկարահանվել է "Svingeri" ֆիլմում։ 2019 թվականի սկզբներից նկարահանվում է «Ամեն ինչ՝ նոր» հեռուստատեսային սերիալում, որտեղ հանդես է գալիս հյուրանոցի անվտանգության ծառայության աշխատակցի դերում։