Յանկա Դյագիլևա

Յանկա Դյագիլևա
ռուս.՝ Янка Дягилева
Ծնվել էսեպտեմբերի 4, 1966(1966-09-04)
ԾննդավայրՆովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 9, 1991(1991-05-09) (24 տարեկան)
Մահվան վայրԻնյա, Նովոսիբիրսկի մարզ, ԽՍՀՄ
ԳերեզմանZaeltsovskoe Cemetery
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի, երգչուհի, հեղինակ-կատարող, գրող, կիթառահար և կոմպոզիտոր
Կայքyanka.lenin.ru
 Yanka Dyagileva Վիքիպահեստում

Յանա Ստանիսլավովնա «Յանկա» Դյագիլևա (սեպտեմբերի 4, 1966(1966-09-04), Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 9, 1991(1991-05-09), Ինյա, Նովոսիբիրսկի մարզ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծուհի և երգահան, իր ժամանակի ռուսական անդերգրաունդ փանկի ներկայացուցիչների ամենահայտնի դեմքերից մեկը։  Նա հանդես է եկել ինչպես որպես մենակատար, այնպես էլ այլ երաժիշտների հետ, ինչպիսիք են Եգոր Լետովը և «Գրաժդանսկայա օբորոնա» ու «Վելիկիե Օկտյաբրի» խմբերը: Դյագիլևի վրա մեծ ազդեցություն են ունեցել իր ընկերներ Լեթովն ու Ալեքսանդր Բաշլաչովը։  Նրա երգերը շոշափում էին հուսահատության ու դեպրեսիայի, պանկ ոճի նիհիլիզմի և ժողովրդական ոճի ողբերգությունների թեմաները:  Նրա մահը 1991 թվականին համարվում է սիբիրյան պանկի դարաշրջանի խորհրդանշական ավարտը[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանկա (ծննդյան անունը՝ Յանա) Դյագիլևան ծնվել է 1966 թվականի սեպտեմբերի 4-ին Նովոսիբիրսկում, ԽՍՀՄ, Ստանիսլավ և Գալինա Դյագիլևների ընտանիքում, որոնցից երկուսն էլ ինժեներ էին։ Նա ծագումով ռուս, ուկրաինացի և չեխ էր[2]։ 1973 թվականին նա սկսեց հաճախել դպրոց և մեկ տարի ուսանեց երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում, սակայն հետո թողեց դաշնամուրի դասերը, ինչը նպաստեց կիթառի հանդեպ նրա հետաքրքրության զարգացմանը։ Դեռ դպրոցական տարիքից Յանկան բանաստեղծություններ էր գրում(որոնք չեն պահպանվել) ու ասմունքում, երգում ու կիթառ էր նվագում դպրոցում կազմակերպված տաղանդների մրցույթներում: 1984 թվականին նա ընդունվեց Նովոսիբիրսկի Ջրային Տրանսպորտի Ինժեներների Ինստիտուտը, սակայն երկրորդ կուրսից դուրս եկավ համալսարանից։ Այս շրջանում նա ելույթներ էր ունենում «ԱՄԻԳՈ» քաղաքական խմբի կազմում: Դյագիլևայից պահպանված ամենավաղ բանաստեղծությունները գրվել են 1985 թվականին: 1985 թվականի դեկտեմբերին նա մեկնում է Լենինգրադ, որտեղ էլ, ենթադրվում է, որ հանդիպել է Ալեքսանդր Բաշլաչովին: 1986 թվականի հոկտեմբերին քաղցկեղից մահանում է Դյագիլևայի մայրը։

1987 թվականի ապրիլին Յանկան ծանոթանում է Եգոր Լետովի հետ և միանում նրա «Գրաժդանսկայա օբորոնա» խմբին։ 1988-1990 թվականներին Դյագիլևան ելույթ է ունենում այս խմբի կազմում տարբեր շրջագայությունների ընթացքում[3]։ Իր առաջին ալբոմը՝ «Չի թույլատրվում» (ռուս․՝ «Не положено»), նա ձայնագրում է 1988 թվականի հունվարին։ Նրա առաջին մեծ ելույթը տեղի է ունենում 1988 թվականի հունիսի 24-ին Տյումենում կայացած փանկ-փառատոնին, որի ձայնագրությունը հետագայում ձայնագրվում է «Դեկլարացված տարրեր» (ռուս․՝ «Деклассированным элементам») բութլեգ ալբոմում։ 1989 թվականին Դյագիլևան առաջին անգամ ելույթ է ունենում Լենինգրադում՝ Սերգեյ Ֆիրսովի կազմակերպած համերգի շրջանակում, որը դառնում է Դյագիլևայի և «Գրաժդանսկայա օբորոնա» խմբի առաջին պրոդյուսերը[4]։ Դյագիլևայի «Վաճառված է» (ռուս․՝ «Продано!») ալբոմը ձայնագրվում է Ֆիրսովի բնակարանում։ Նրա վերջին հայտնի հրապարակային ելույթները տեղի են ունենում 1990 թվականի նոյեմբերին՝ Իրկուտսկում, Անգարսկում և Լենինգրադում։ Դյագիլևայի վերջին կենդանի համերգի ձայնագրությունը կատարվել է Իրկուտսկում 1990 թվականի նոյեմբերի 10-ին։ 1991 թվականի փետրվարին Իրկուտսկում նա ևս մի քանի ելույթներով պետք է հանդես գար, բայց հայտնի չէ՝ արդյոք համերգները կայացել են, թե ոչ: 1991 թվականի փետրվարի վերջում Դյագիլևան ձայնագրում է իր վերջին երգերը Նովոսիբիրսկի Էլեկտրատեխնիկական Ինստիտուտի հանրակացարանում՝ «Գետնից բարձր» (ռուս․՝ «Выше ноги от земли»), «Հինգկոպեկանոց մետաղադրամը ճանապարհին» (ռուս․՝ «На дороге пятак»), «Փոքրիկ դևերի մասին» (ռուս․՝ «Про чёртиков») և «Ջուրը կգա» (ռուս․՝ «Придёт вода»)։

1991 թվականի մայիսի 9-ը համարվում է Յանկա Դյագիլևայի մահվան պաշտոնական օրը։ Այդ երեկո նա հեռանում է Նովոսիբիրսկի մերձակա իրենց ամառանոցից և այլևս չի վերադառնում։ Մայիսի 17-ին Ինյա գետում՝ մի ձկնորս գտնում է նրա դին։ Ենթադրվում է, որ նա խեղդվել է Նովոռոդնիկովո երկաթուղային կայարանի մոտ և հոսանքով տեղափոխվել մոտ 40 կիլոմետր։ Մայիսի 19-ին Դյագիլևային հուղարկավորում են Նովոսիբիրսկի Զայելցովսկոյե գերեզմանատանը[5]։ Նրա մահվան ճշգրիտ ժամը, վայրը և հանգամանքները մինչ օրս անհայտ են[6]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1988 - Ne polozheno (Չի թույլատրվում)
  • 1988 - Deklassirovannim elementam (Դեկլարացված տարրեր)
  • 1988 - Ապրելով Կուրգանում
  • 1989 - Prodano! (Վաճառված է)
  • 1989 - Krasnogvardeyskaya (Ապրելով Մոսկվայում ) - Անվանվել է Մոսկվայի մետրոյի կայարանի անունով։ Հայտնի է նաև որպես «Ակուստիկա»
  • 1989 - Ապրելով Խարկովում (Ուկրաինա)
  • 1989 - Domoi! (Գնում եմ տուն)
  • 1989 - Angedonia («Անհեդոնիա»)
  • 1990 - Yanka & Grazhdanskaya Oborona live in MEI
  • 1991 - Styd i Sram (Shame and Reproach) - Այս ալբոմի երկու տարբերակ կա․ մեկում կա չորս ակուստիկ երգ, իսկ մյուսում՝ Լետովի կողմից վերամշակված շարքն է, որը բաղկացած է յոթ երգից՝ հիմնականում էլեկտրական գործիքավորմամբ (ոչ ակուստիկ)։
  • 2009 - Angedonia (նորացված) («Անհեդոնիա»)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Allowed for Performance: Punk and Rebellion in 1980s Siberia». Vice.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
  2. «Янка Дягилева / Биография». Yanka.lenin.ru. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. For instance Baranaul concert, october 13th 1990, anarchybehindtheironcurtain.tumblr.com
  4. Borisova, Ekaterina. «Друг народа ("Friend of the People")» (PDF). FUZZ Magazine, 2003, No. 11. Վերցված է 2014 թ․-ի փետրվարի 22-ին.
  5. «Yanka Dyagileva - Biography». Yanka.lenin.ru. Վերցված է 2014 թ․-ի փետրվարի 22-ին.
  6. What does punk band Pussy Riot owe to Yanka Dyagileva

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանկա Դյագիլևա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանկա Դյագիլևա» հոդվածին։