Յանսի Բաթլեր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 2, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նյու Յորք, Նյու Յորք |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
IMDb։ | ID 0000319 |
Յանսի Բաթլեր (անգլ.՝ Yancy Butler, հուլիսի 2, 1970, Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի դերասանուհի։
Բաթլերը առաջին ֆիլմերն են՝ «Մանը և ավտոմեքենան» (1992) և «Վայրի ափ» (1993) կարճամետրաժ ֆիլմերը[1]։ 1993 թվականի «Ծանր թիրախ» ֆիլմում խաղացած դերը նրան ճանաչելիություն է բերել, որից հետո նա նկարահանվել է «Ափամերձ տարածք» չհաջոված ֆիլմում։ Այդ ամենից հետո նա վերադարձավ հեռուստատեսություն՝ Սթիվեն Բոչկոյի «Հարավային Բրուքլին» սերիալ[1]։ Այն նույնպես փակվեց մեկ տարի հետո։
Բաթլերը մեծ հռչակ է ձեռք բերել «Վհոկի շեղբը» ֆիլմի գլխավոր դերի շնորհիվ, որտող խաղացել է Սարի Պիցինա սուպերհերոսուհու դերը[1]։ Սերիալին նախորդել է 2000 թվականի «Վհուկի շեղբը» ֆիլմը։ 2002 թվականին նա շահել է «Սատուրն» մրցանակը, որպես լավագույն դերասանուհի[2]։ Սերիալը հաջողված էր առաջին եթերաշրջանում, բայց երկրորդ եթերաշրջանում կորցնելուվ իր լսարանը՝ 2002 թվականին փակվեց։ Այդ թվականից Բաթլերի կարիերան անկում ապրեց։ Վերջին անգամ նկարահանվել է «Ինչպե՞ս պտտել աշխարհը» ցերեկային ֆիլմում 2007 թվականին, ինչպես նաև նկարահանվել է հեռուստատեսության համար ցածր բյուջետային ֆիլմերում։
«Վհուկի շեղբը» սերիալից հետո Բաթլերը տառապում էր թմրամոլությամբ և ալկոհոլային կախվածությամբ, որի հետևանքով հաճախ հայտնվել էր մեղադրյալի աթոռին։ 2007 թվականից նա ձերբակալված է անսթափ մեքենա վարելու պատճառով[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանսի Բաթլեր» հոդվածին։ |
|