Յաշ-Նուն-Ային I | |
---|---|
Մահացել է | 411 |
Ծնողներ | հայր՝ Spearthrower Owl? |
Զբաղեցրած պաշտոններ | Ajaw of Tikal? |
Երեխաներ | Siyaj Chan K'awiil II? |
Yax Nuun Ayiin I Վիքիպահեստում |
Յաշ-Նուն-Ային I (բառացիորեն Կանաչ Կոկորդիլոս) (իշխում է 378-404), մայաների հին Մութուլի թագավորության տասնհինգերորդ կառավարիչը, որի մայրաքաղաքը գտնվում է Տիկալում և երկրորդ դինաստիայի հիմնադիրը։
Ենթադրվում է, որ 377-378 թվականներին Տեոտիուականի զորքը Սիյահ-Կակայի գլխավորությամբ ներխուժել է մայաների երկիր, սպանել Չակ-Տոկ-Իչակ II-ին և այնտեղ հաստատել Տեոտիուականի արքա Հացոմ Կուհի («Բու-նիզակ գցող») իշխանությունը, իսկ նրա փոքր որդուն` Յաշ-Նուն-Այինին 378 թվականին նստեցնում է Մութուլի գահին։
Քանի որ Յաշ-Նուն-Ային I-ը գահ բարձրացավ վաղ տարիքում, նրա թագավորության առաջին տարիներին պետությունը ղեկավարում էր Սիյահ-Կակը՝ լինելով մի տեսակ ռեգենտ։
Այս տիրակալի դամբարանը («թաղում 10» Հյուսիսային ակրոպոլիսում) բազմաթիվ ընծաների հետ միասին բացվել Է Փենսիլվանիայի համալսարանի հնագետների կողմից։Արքան՝ հագնված տեոտիուականի մոդայով, պատկերված է երկու ստելաների վրա[1]։ Տիկալյան համար 4 և 18 ստելաները նույնպես կապված է նրա անվան հետ:[2]։
Յաշ-Նուն-Ային I-ին հաջորդել է նրա որդին՝ Սիյա-Չան-Կավիլ II-ը։