- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յասոն (այլ կիրառումներ)
Յասոն ('Giasone), իտալացի երգահան Ֆրանչեսկո Քավալլիի օպերա նախախաղով և երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Գիացինտո Անդրեա Չիչոնինիի։ Առաջնախաղը կայացել է Վենետիկի Սան Կասիանո թատրոնում (Teatro San Cassiano) 1649 թ. հունվարի 5-ին՝ կառնավալի ժամանակ։ «Յասոնը» 17-րդ դարում առավել կատարվող և ժողովրդականություն վայելող օպերաներից մեկն էր[2]։ Սյուժեն հիմնված է հին հունական հերոս Յասոնի և նրա կողմից ոսկե գեղմը գտնելու նպատակով կատարված ճանապարհորդության վերաբերյալ առասպելների վրա։