Յաֆֆայի ժամացույցի աշտարակ

Յաֆֆայի ժամացույցի աշտարակ
Տեսակժամաշտարակ
Երկիր Իսրայել
ՏեղագրությունՅաֆֆա
Ճարտարապետական ոճօսմանյան ճարտարապետական ոճ
Հարկեր3
Հիմնադրված է1903
Քարտեզ
Քարտեզ

Ժամացույցի աշտարակ (անգլ.՝ מגדל השעון, Միգդալ հա-Շաոն, արաբ․՝ يافا برج الساعة‎‎), Օսմանյան ժամանակաշրջանում Պաղեստինում կառուցված 7 ժամացույցի աշտարակներից մեկը։ Կառուցվել է յաֆֆացի ժամագործ և ոսկերիչ Մորից Շայնբերգի կողմից։ Պաղեստինում կառուցված այս աշտարակը նվիրված է Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ II-ի թագադրության 25-ամյակին։ Աշտարակը կառուցվել է Յաֆֆայի արաբ և հրեա բնակիչների հանգանակած միջոցներով։ Տարելիցի կապակցությամբ Օսմանյան կայսրության տարածքում ընդհանուր առմամբ կառուցվել է ավելի քան հարյուր աշտարակ[1]։ Աշտարակը գտնվում է Յաֆֆայի հյուսիսային մուտքից Եֆեթ փողոցի մեջտեղում, կառուցվել է կրաքարից[2], աշտարակի ձևը հիշեցնում է եվրոպական եկեղեցի, իսկ գմբեթը պատված է պղնձով։ Աշտարակն ունի երկու ժամացույց, զանգ, որը հնչում է ժամը երկու անգամ, 1948-1949 թվականներին արաբա-իսրայելական պատերազմում[3] սպանված իսրայելցիների հիշատակը հավերժացնող հուշատախտակ։ Աշտարակի ժամացույցը ցույց է տալիս տեղական և եվրոպական ժամանակը[4]։ Աշտարակը գտնվում է «ժամացույցի հրապարակում»։

Առաջին քարը դրվել է 1900 թվականի սեպտեմբերին, իսկ շինարարությունն ավարտվել է 1903 թվականին։ Աշտարակի շինարարությունը քաղաքում նշանավորվեց մշակութային փոփոխությամբ. մինչ այդ քաղաքի բոլոր ժամացույցները տեղադրված էին մզկիթների և եկեղեցիների զանգակատների աշտարակներին, «քաղաքացիական» աշտարակի շինարարությունը նշանակում էր հասարակության անցում դեպի աշխարհիկ կողմը։

19-րդ դարում՝ քաղաքային պատերի ավերումից հետո, ժամացույցի հրապարակը դարձավ քաղաքի կենտրոնական վայրերից մեկը։ Այնտեղ գործում էին շուկաներ, պետական հաստատություններ և առևտրական կենտրոններ, ինչպես նաև հասարակական տրանսպորտի «կենտրոնական կայարանը», որտեղից սայլերը և կառքերը ուղևորվում էին Էրեց Իսրայելի բոլոր կողմերը։

Աշտարակի ժամացույցի մեխանիզմը սպասարկող առաջին ժամագործը եղել է Նեթանել Մարկովիչը։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքերի կողմից Յաֆֆայից հրեաների արտաքսման ժամանակ Մարկովիչը թուրքական իշխանություններից քաղաքում մնալու հատուկ թույլտվություն ստացավ՝ ժամացույցը սպասարկելու և կարգավորելու համար։

1965 թվականին աշտարակը վերականգնվեց Թել Ավիվի քաղաքապետարանի կողմից։ Ժամացույցը փոխարինվեց, ժամացույցի աշտարակի պատուհանները և որմնախորշերը զարդարվեցին Յաֆֆայի պատմությունը պատկերող ձևավոր ցանցերով[4][5]։ Երկար տարիներ չգործելուց հետո՝ աշտարակը նորից վերականգնվեց 2001 թվականին։

2004 թվականին ժամացույցի աշտարակը հայտնվեց իսրայելական փոստային նամականիշների վրա[6][7]։

  • Բարձրություն (հիմքից մինչև ալեհավաքի վերջը) 27.8 մ
    • Առաջին հարկ` 3,8 մ
    • երկրորդ հարկ` 4,36 մ
  • Հիմք` 3,8x3,8 մետրի վրա
  • Զանգ
    • Տրամագիծ` 60 սմ
    • Բարձրություն` 110 սմ
    • Քաշ` 130 կգ
  • Թվահարթակ`
    • Տրամագիծ` 1,3 մ
    • Մեծ սլաք` 65 սմ
    • Փոքր սլաք` 35 սմ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. מגדל השעון ביפו. lib.cet.ac.il (Hebrew). Վերցված է 2009 թ․ հունվարի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Башня Хамида». Путеводитель по Израилю. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  3. «Jaffa - Clock-Tower». planetware.com. Վերցված է 2009 թ․ հունվարի 31-ին.
  4. 4,0 4,1 Древний Яффо
  5. «Jaffa's Clock Tower». archnet.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 30-ին.
  6. «Башня Хамида». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  7. «The Jaffa Clock Tower, Clock Square». boeliem.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 6-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Petersen, Andrew (2001). A Gazetteer of Buildings in Muslim Palestine (British Academy Monographs in Archaeology). I. Oxford University Press. pp. 174−175. ISBN 978-0-19-727011-0.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]