Յո Յո Հանի Սինգհ | |
---|---|
Նաև հայտնի է որպես | Honey Singh Grover |
Ծնվել է | մարտի 15, 1983 (41 տարեկան) Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան |
Երկիր | Հնդկաստան |
Ժանրեր | փոփ-ռեփ, Ֆիլմի, հիփ հոփ, bhangra?, Indian pop? և փոփ֊ֆոլք |
Մասնագիտություն | ռեփեր, դերասան, երգիչ, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և կինոդերասան |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Trinity School? |
Ամուսին | Shalini Talwar Singh?[1] և Սոնակշի Սինհա |
Կայք | yoyohoneysingh.in |
Yo Yo Honey Singh Վիքիպահեստում |
Հիրդեշ Սինգհ, (ա.-փենջ.` ਹਨੀ ਸਿੰਘ), ավելի հայտնի է Յո Յո Հանի Սինգհ (հինդի՝ यो यो हनी सिंह, անգլ.՝ Yo Yo Honey Singh, մարտի 15, 1983, Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան), հնդիկ երգիչ, երաժիշտ, դերասան, պրոդյուսեր։
Հիրդեշը ծնվել է Հնդկաստանի Փենջաբ նահանգում սիկհական ընտանիքում[2][3][4][5][6]։ Երաժշտություն սովորել է Մեծ Բրիտանիայի Տրինիտի քոլեջում[7][8]։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Նյու Դելի քաղաք[9]։
2005 թվականից սկիզբ է դրել պրոդյուսերի իր կարիերային և զբաղվել է փենջաբո-հեթանոսական կատարողների ալբոմների պրոդյուսերությամբ, իսկ որոշ ժամանակ անց մի քանի երգ է ձայնագրել, որոնք հետագայում հիթ են դարձել[10]։ 2011 թվականին Դիլջիտ Դոսանջի հետ ձայնագրել է «Lak 28 Kudi Da» ալբոմը «The Lions of Punjab» ֆիլմի համար։ Վերջինս հիթ է դարձել և առաջին տեղն է զբաղեցրել «BBC Asian Download Charts» շքերթում[11]։
«Shakal Pe Mat Ja[en]» ֆիլմի համար 2012 թվականին Բոլիվուդում տեղի է ունեցել Հիրդեշի դեբյուտը։ Վերջինս հանդես է եկել՝ որպես արտակադրային երգի կատարող և հենց այդ ժամանակ էլ հայտնիության է արժանացել[12][13]։ Նրա առաջին հաջողված հիթը «Main Sharabi» երգն էր, ձայնագրված «Կոկտեյլ» ֆիլմի համար։ Հենց նույն ֆիլմի համար ձայնագրել է նաև «Angreji Beat» երգը, որը նույնպես խթան է հանդիսացել հայտնիություն ձեռք բերելու համար։ Նույն տարում նկարահանվել է «Mirza – The Untold Story[en]»[14] ֆիլմում։
2013 թվականը Հիրդեշի համար շատ հաջողակ տարի էր, շնորհիվ «Lungi Dance», «Party All The Night», «Ethir Neechal» հիթերի, որոնք ձայնագրվել էին համապատասխանաբար «Ченнайский экспресс», «Отвергнутый сын»[en], «Ethir Neechal[en]»[15][16] ֆիլմերի համար։ Հենց նույն տարի թողարկվել է «Դու իմ 22 ես ես քո 22» ֆիլմը, որը առևտրային հաջողության է հասել։ Հաջորդ տարի, երբ Հիրդեշը հայտնվել է «Մերկացում» ֆիլմում, Բոլիվուդում կայացել է նրա դեբյուտը[17]։
2015 թվականին Սինգհը ձայնագրել է «Birthday Bash» երգը «Dilliwali Zaalim Girlfriend» ֆիլմի համար, «Aao Raja» երգը ««Վրեժն անօրինական է»» ֆիլմի համար և «Aankhon Aankhon»-ը՝ «Հեշտ ընտրություն»-ի համար։
Հաջորդ տարվա ընթացքում «Zorawar» ֆիմում գլխավոր դերն է խաղացել, ունեցել է առևտրային հաջողություններ[18]։
2017 թվականին, երկամյա բացակայությունից հետո, թողարկել է «Dil Chori» երգը[19]։
2014 թվականին ամուսնացել է Շալինի Տալվար Սինգհի հետ, որին Հիրդեշը առաջին անգամ հանդիսատեսին ներկայացրել է հեռուստատեսային շոուի ժամանակ[20][21]։
2014 թվականից Հանին անհետացել է և խուսափել մամուլի հետ հանդիպումներից։ 2016 թվականի մարտին վերադարձել է, հաղորդելով, որ բացակայության պատճառը ծանրաբեռնվածությունն ու երկբևեռ գործունեությունն էր[22]։
Տարի | Բնօրինակի անվանումը | Դեր |
---|---|---|
2012 | Mirza - The Untold | Դիշա |
2013 | Tu Mera 22 Main Tera 22 | Ռոլի |
2014 | The Xpose | Կենի Դամանիա |
2016 | Zorawar | գործակալ Զորավար Սինգհ |
2017 | Aasha | Ռոյ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յո Յո Հանի Սինգհ» հոդվածին։ |
|