Սեռ | արական | |
---|---|---|
Քաղաքացիություն | Ռումինիա | |
Անձնանուն | Ioan | |
Ազգանուն | Niculae | |
Ծննդյան օր | 19 Հուլիսի 1954 | |
Ծննդավայր | Buturugeni | |
Ազգական | Petre Pârvu | |
Տիրապետում է | ռումիներեն | |
Մասնագիտություն | մենեջեր, գործարար, հետախույզ | |
Շրջանավարտն է՝ | Ștefan Gheorghiu Academy | |
Ապրելավայր | Բուխարեստ |
Յոան Նիկուլաե (ռումիներեն՝ Ioan Niculae․ հուլիսի 19, 1954, Buturugeni, Ջուրջու, Ռումինիա), ռումինացի գործարար, ով առավել հայտնի է որպես InterAgro-ի և Astra Giurgiu ֆուտբոլային ակումբի սեփականատեր։ 2018 թվականի օգոստոսին նրա կարողությունը գնահատվել է 700 միլիոն ամերիկյան դոլար։
Նիկուլաեն Ռումինիայի գյուղատնտեսության և պարարտանյութերի արտադրության առաջատար կոնգլոմերատ InterAgro խմբի սեփականատերն է, որի եկամուտը 2012 թվականին գերազանցում էր 630 միլիոն եվրոն[1]։
Իր ընկերության միջոցով Նիկուլաեն տնօրինում է մոտավորապես 50․000 հեկտար գյուղատնտեսական հողեր, հանդիսանում է ռումինական հացահատիկի ամենամեծ մշակողը։ Նա նաև 170 հա խաղողի այգիների սեփականատեր է, որոնց առաջին բերքը քաղել է 2008 թվականին։
2004 թվականից ի վեր նրա ընկերության գյուղատնտեսական ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է 100 միլիոն եվրոն։
Նիկուլաեին մեղադրում էին կոմունիստական Ռումինիայի գաղտնի ոստիկանության՝ Securitate-ի գործակալության տեղեկացնող լինելու մեջ[2]։
2013 թվականին Forbes-ի միլիարդատերերի ցուցակում Նիկուլաեն 1,2 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 1372-րդ հորիզոնականը։ Նա այդ ամսագրում հայտնված երրորդ ռումինացին է․ հաջորդել է Դինու Պատրիսիուին և Իոն Շիրիակին։
1996 թվականից Նիկուլաեն հանդիսանում է Astra Giurgiu ֆուտբոլային թիմի սեփականատերը։
2021 թվականին Իոան Նիկուլաեն դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ հարկերից խուսափելու, փողերի լվացման և ներգործության գնման, բազմաթիվ կոռուպցիոն գործերի մեջ ներգրավված լինելու համար[3][4]։
Նիկուլաեն գործարար աշխարհ է մտել 1990 թվականից՝ մի թուրք գործընկերոջ հետ ստեղծելով քիմիական ապրանքների առևտրային Interaction ընկերությունը։
1995 թվականին հիմնել է InterAgro, ռումինա-չինական համատեղ ձեռնարկությունը։
1997 թվականին, $16 միլիոն դոլարի ներդրում կատարելով, դարձել է Astra Ploiesti նավթավերամշակման գործարանի բաժնետոմսերի մեծ մասի սեփականատերը։
1998 թվականին, 21 միլիոն դոլարի ներդրում կատարելով, գնել է ռումինական Asirom ապահովագրական ընկերությունը, որի բաժնետոմսերը վաճառել է 2007 թվականին և ստացել 65 միլիոն դոլար շահույթ[5]։
Նրա մասին բազմաթիվ հակասական լուրեր են տարածվել նավթի և գազի արդյունաբերության ոլորտում իր բիզնես պրակտիկայի առնչությամբ։ Նա հերքել է բոլոր մեղադրանքները։
2012 թվականին Ռումինիայի ազգային հարկային վարչությունը Նիկուլաեին մեղադրել է ազգային բյուջեի հանդեպ պարտավորությունները օրինավոր կերպով կատարելուց խուսափելու մեջ՝ պնդելով, որ նրա ծխախոտային ընկերությունը՝ Galaxy Tobacco-ն, չի վճարել 120 միլիոն եվրո ընդհանուր չափով հարկեր։ Նիկուլաեն դատարանում պայքարել է մեղադրանքների դեմ և հաղթել[6]։
2013 թվականին Նիկուլաեի մասին մամուլում բացասական նյութեր են հրապարակվել այն բանից հետո, երբ պետական դատախազները պնդել են, որ երկու ռումինացի քաղաքական գործիչներ InterAgro-ին գազի շահավետ զեղչեր են տվել 2006-ից 2010 թվականներին[7] :
Այդ նույն՝ 2013 թվականին, Նիկուլաեն հիմնել է Ռումինիայի ներդրողների խորհուրդը[8]։
2015 թվականի ապրիլի 2-ին նա երկուսուկես տարվա ազատազրկման է դատապարտվել՝ 2009 թվականին PSD-ի նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման համար։
2013 թվականին Նիկուլաեն դիմել է դատարան՝ 31 տարվա իր կնոջից՝ Դոմնիտա Նիկուլայից ամուսնալուծվելու համար։ Ամուսնալուծության դատավարությունը դեռ ընթացքի մեջ է[9]։
Նա երեք երեխաների հայր է։