Քաղաքացիությունը | Չեխոսլովակիա և Սլովակիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 21, 1951 (73 տարեկան) | ||
Ծննդավայր | Պրեշով, Սլովակիա | ||
Հասակ | 179 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Յոզեֆ Բուբենկո (սլովակ.՝ Jozef Bubenko, մարտի 21, 1951, Պրեշով, Սլովակիա), չեխոսլովակցի ֆուտբոլիստ, հարձակվող։ Ներկայում սլովակ ֆուտբոլային մարզիչ է։
Որպես ֆուտբոլիստ Բուբենկոն հանդես է եկել երկու ակումբներում։ Խաղային կարիերայի մեծ մասն անցկացրել է «Տատրանում», սակայն նա ձեռքբերումներ է ունեցել մեկ այլ ակումբի կազմում՝ Բանսկա Բիստրիցայի «Դուկլայում»։ Չեխոսլովակիայի գավաթի 1980-1981 թվականների խաղարկությունում Յոզեֆ Բուբենկոյի թիմը հասել է մրցաշարի եզրափակիչ փուլ, որտեղ ոչ-ոքի խաղալով Պրահայի թիմակիցների հետ՝ պարտվել է 11-մետրանոցներով։
Մարզելով Բարդեյովի թիմը՝ Բուբենկոն նրան դուրս է բերել Սլովակիայի Բարձրագույն խումբ՝ դրանով հասնելով ակումբի պատմության մեջ ամենաբարձր հաջողությանը[1]։
1996 թվականին գլխավորել է Բրատիսլավայի «Ինտերը»։ Եվ կրկին Բուբենկոն թիմի հետ հասել է ամենաբարձր նվաճումներին։ Փուլերով՝ 1997-1998 և 1998-1999 թվականներին թիմը նվաճել է բրոնզ և արծաթ, հաջորդ երկու տարիներին՝ ոսկի։ Ավելին, նույն երկու մրցաշրջաններում նվաճվել են Սլովակիայի երկու գավաթները։ Այսպիսով, 1999-2000 և 2000-2001 թվականների մրցաշրջաններում Բուբենկոյի գլխավորությամբ «Ինտերը» ձևակերպել է ոսկե դուբլ[2]։ Այդ նվաճումը մինչ այսօր չի կրկնվել։
2002 թվականի հունիսի 5-ին նա հեռացել է «Ինտերից»՝ պայմանագիր կնքելով հունական «Պանիոնիոս» ակումբի հետ[3]։ Ակումբում ղեկավարման առաջին շրջանում նա թիմին երկու անգամ որակավորել է ՈՒԵՖԱ-ի գավաթի համար, որի խաղարկությունում մրցակիցը երկրորդ ռաունդում «Բարսելոնան» էր[4]։ 2003-2004 մրցաշրջանից հետո Բուբենկոն ընտանեկան պատճառներով լքել է ակումբը[1]։
2004 թվականի օգոստոսին նա դարձել է Սլովակիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, որտեղ այդ պաշտոնում փոխարինել է Լադիսլավ Յուրկեմիկին[5]։ Բուբենկոն ընտրական փուլը լավ է անցկացրել թիմի հետ՝ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հետ վաստակելով 19-ական միավոր։ Բայց խփած և բաց թողած գոլերի տարբերության պատճառով առաջնություն է մեկնել Ռուսաստանի հավաքականը։ 2005 թվականին նա վերադարձել է Աթենքի «Պանիոնիոս», սակայն 2006 թվականի փետրվարին հրաժարական է տվել անբավարար արդյունքների պատճառով[5]։
Նույն թվականին վերադարձել է Սլովակիա, որտեղ գլխավորել է Տրնավայի «Սպարտակը», սակայն այստեղ էլ լավ արդյունքներ չի գրանցել։ 11 խաղից հետո Բուբենկոն լքել է ակումբը, իսկ նրա փոխարեն եկել է Յոզեֆ Ադամեցը[5]։ Նոյեմբերին երկրորդ անգամ եկել է «Հերակլիս»։ Նախկին նվաճումներին չի կարողացել հասնել, ավելին՝ 2007-ի փետրվարին հեռացել է ակումբից։
2011 թվականին Բուբենկոն մարզել է հայկական «Միկա» ակումբը[6]։
|