![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 4, 1912 | ||
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա | ||
Մահվան ամսաթիվ | սեպտեմբերի 29, 1967 (55 տարեկան) | ||
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա | ||
Դիրք |
հարձակվող կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Յոզեֆ Գրուբեր (գերմ.՝ Joseph Gruber, մայիսի 4, 1912, Վիեննա, Ավստրո-Հունգարիա - սեպտեմբերի 29, 1967, Վիեննա, Ավստրիա), ավստրիացի նախկին ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։
Իր ներկայիս համբավը վաստակել է Նիդերլանդներում ապրած տարիներին՝ լինելով «ԴՎՍ», «ԴՈՒՍ», «Այաքս Ամստերդամ», «Վենլո» ֆուտբոլային ակումբների գլխավոր մարզիչը։
Նրա գլխավորած ֆուտբոլային ակումբը՝ «ԴՈՒՍ»-ը, 1957-1958 թվականների մրցաշրջանում դարձել է Նիդերլանդների չեմպիոն։
1967 թվականից իր ֆուտբոլային մարզչի կարիերան շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում` «Ֆանթոմս» ֆուտբոլային ակումբում։
Յոզեֆ Գրուբերը առավել հայտնի էր որպես Պեպի Գրուբեր։ Ծնվել է 1921 թվականի մայիսի 4-ին Ավստրիայի Վիեննա քաղաքում։ 1954 թվականին սկսել է իր մարզչական կարիերան Նիդերլանդներում` հոլանդաբնակ Արնհեմ քաղաքը ներկայացնող «Վինես» ֆուտբոլային ակումբում։
Երեք մրցաշրջանում Յոզեֆը կարողանում է ակումբը դարձնել հոլանդական առաջին դիվիզիոնի անդամ։
Որպես ֆուտբոլային մարզիչ, Յոզեֆը 1956 թվականի օգոստոսին երկրորդ անգամ զբաղեցրել է հոլանդական թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ 1957 թվականին Յոզեֆը լքել է «Վիտես» ֆուտբոլային ակումբը և զբաղեցրել է «Ուտրեխտ» ֆուտբոլային ակումբի մարզչի պաշտոնը[1]։
Առաջին մրցաշրջանում իսկ ակումբը հաղթել է Նիդերլանդների չեմպիոնի տիտղոսը[2]։
1962 թվականից Յոզեֆ Գրուբերը գլխավորել է հոլանդական Ամստերդամ քաղաքը ներկայացնող «Այաքս» ֆուտբոլային ակումբը։ 1962-1963 թվականներին թիմը զբաղեցրել է Նիդերլանդների գավաթի երկրորդ տեղը՝ դառնալով Հոլանդիայի փոխչեմպիոն։ Առաջատարը ՊՍՎ-ն էր[3]։
Ֆուտբոլային մարզչի պաշտոնը կարիերան ավարտել է 1966 թվականին[4]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Գրուբեր» հոդվածին։ |
|