Յոզեֆ Հորա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1891[1][2][3] |
Ծննդավայր | Դոբրժին[3] |
Վախճանվել է | հունիսի 21, 1945[1][2][3] (53 տարեկան) |
Վախճանի վայր | Պրահա, Չեխոսլովակիա[1][3] |
Գերեզման | Վիշեհրադսկե գերեզմանատուն[4][4] |
Մասնագիտություն | գրող, լեզվաբան, բանաստեղծ, հրատարակիչ, գրական քննադատ, լրագրող, թարգմանիչ, քննադատ, խմբագիր և հրապարակախոս |
Լեզու | չեխերեն |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա և Ավստրո-Հունգարիա |
Կրթություն | Gymnázium Roudnice nad Labem? |
Կուսակցություն | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Zdena Horová? |
Josef Hora Վիքիպահեստում |
Յոզեֆ Հորա (չեխ․՝ Josef Hora, հուլիսի 8, 1891[1][2][3], Դոբրժին[3] - հունիսի 21, 1945[1][2][3], Պրահա, Չեխոսլովակիա[1][3]), չեխ բանաստեղծ, արձակագիր։ Չեխոսլովակիայի մշակույթի վաստակավոր գործիչ (հետմահու, 1945 թվական)։
Յոզեֆ Հորան ծնվել է 1891 թվականին Բոհեմնիայի Լիտոմերիցեի շրջանի Դոբրին գյուղի ագարակում, որն այժմ նրա պատվին դարձել է թանգարան[6]։ Հայրը վաճառել է գյուղի տունը, և ընտանիքը տեղափոխվել է Պրահա[7]։ 1896 թվականին ծնողներն ամուսնալուծվել են, և Յոզեֆը մոր հետ վերադարձել է նախ Դոբրին, ապա՝ Ռոուդնիցե և սովորել է տեղի գիմնազիայում։ Այստեղ նա փորձել է գրել բանաստեղծություններ և իր փորձերը նույնիսկ հրատարակել է կանանց ամսագրում[8]։ 1910 թվականին ընդունվել է Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[9]։ 1912 թվականին միացել է Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը և սկսել է գրել կուսակցական թերթերում ու ամսագրերում[9]։ Դարձել է տեղական թերթի խմբագիր, որտեղ էլ հանդիպել է Զդենկա Յանուշկովին, և նրանք 1919 թվականին ամուսնացել են և ունեցել մեկ աղջիկ[10]։
Մահացել է Պրահայում, Չեխոսլովակիայի ազատագրումից հետո, 53 տարեկան հասակում։ Թաղված է Պրահայի Սլավին գերեզմանատանը։
Գրական ասպարեզ է մտել առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին («Բանաստեղծություններ», 1911-1914 թվականներ, հրատ., 1915 թվական)[11]։ Հորայի բանաստեղծական տաղանդն ամբողջ թափով զարգացում է ապրել 1920-ական թվականներին, երբ նա ակտիվ կերպով համագործակցել է չեխական կոմունիստական կուսակցության հետ, եղել է «Ռուդե պրավո» թերթի խմբագիրներից, հրատարակել է հեղափոխական լիրիկային վերաբերող ժողովածուներ՝ «Բանվորական օր» (1920), «Աշխարհի սիրտն ու ունայնությունը» (1922), «Հախուռն գարուն» (1923), «Սոցիալիստական հույս» (1922 թվական, վեպ)։
Հորայի 1930-ական թվականների լիրիկայում «Քո ձայնը» (1931), «Մարող ստվերներ» (1933), «Լռության երկու րոպե» (1934), նկատելի են իրական կյանքից խույս տալու մոտիվներ։ Միաժամանակ այն շրջանում, երբ Չեխոսլովակիայի գլխին կախված էր ֆաշիստական ներխուժման սպառնալիքը, Հորան նորից դարձ է կատարում դեպի ժողովուրդը («Հայրենիք» 1938 թվական, բանաստեղծությունների ժողովածու)։
Թարգմանություններ է կատարել Ալեքսանդր Պուշկինից, Մաքսիմ Գորկուց, Միխայիլ Լերմոնտովից, Սերգեյ Եսենինից, Իլյա Էրենբուրգից, Լև Տոլստոյից, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Հորա» հոդվածին։ |
|