Յոզեֆա Իդեմ իտալ.՝ Josefa Idem | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Goch, Կլևե, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | իտալերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և կանոեի թիավար |
Ամուսին | Գուգլիելմո Գուերինի |
Զբաղեցրած պաշտոններ | Իտալիայի սենատոր, Հավասար հնարավորությունների առանց պորտֆել նախարար, Minister for Sport? և Italian Minister for Youth Policies? |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | josefaidem.com |
![]() |
Յոեֆա Իդեմ[3] (գերմ.՝ Josefa Idem, սեպտեմբերի 23, 1964, Goch, Կլևե, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), Գերմանիայի և Իտալիայի բայդարկա վարող, 2000 թվականի օլիմպիական չեմպիոն և աշխարհի բազմակի չեմպիոն։ Պատմության մեջ առաջին կինն է, որ մասնակցել է 8 Օլիմպիական խաղերի (1984—2012 թվականներ)[4]։ «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանակիր է։ Կարիերան ավարտել է 2012 թվականին։
2001-2007 թվականներին Ռավեննայի ձախ կենտրոնամետ կոալիցիայի քաղաքային խորհրդի անդամ է եղել։ 2013 թվականից Իտալիայի կոալիցիոն կառավարությունում հավասար հնարավորությունների, սպորտի և երիտասարդական քաղաքականության հարցերով զբաղվող առանց պորտֆելի նախարար էր։ 2013 թվականի հունիսի 24-ին, հարկերի սխալ վճարման պատճառով հարկադրված Է եղել թողնել իր պաշտոնը[5]։
Կարիերայի սկզբում հանդես է եկել Գերմանիայի հավաքականում, սակայն 1988 թվականին տեղափոխվել է Իտալիա՝ գլխավոր մարզիչ Գուլելմո Գուերինիի մոտ։ 1990 թվականին ամուսնացել է Գուերինիի հետ և 1992 թվականից (այլ տվյալներով ՝ 1990 թվականից) սկսել է հանդես գալ Իտալիայի հավաքականում։
2000 թվականին Սիդնեյում հաղթել է իր կարիերայի միակ օլիմպիական ոսկին՝ եզրափակիչում շրջանցելով միայնակ-բայդարկաներ վարողներ կանադացի Կարոլին Բրյունեին և ավստրալիացի Քեթրին Բորչերտին։ 2004 թվականին Աթենքում զիջում է միայն հունգարուհի Նատաշա Յանիչին, իսկ 4 տարի անց Պեկինում 44-ամյա Իդեմը 0,004 վայրկյանով պարտվում է 25-ամյա ուկրաինուհի Իննա Օսիպենկո-Ռադոմսկայային։ 2012 թվականին Լոնդոնում առաջին կինն էր, որ մասնակցել է 8 օլիմպիադաների՝ եզրափակիչում 500 մետր վազքի միայնակ բայդարկաների եզրափակչում գրավելով 5-րդ տեղը։
Աշխարհի առաջնություններում Յոզեֆան արժանացել է ավելի քան 20 մրցանակի, այդ թվում ՝ 5 ոսկե մեդալ. Պոզնան — 1990 թ. (500 մ), Փարիզ-1991 թ. (500 մ), Սեգեդ-1998 թ. (1000 մ), Պոզնան-2001 թ. (500 մ և 1000 մ)։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆա Իդեմ» հոդվածին։ |
|