Յոկոհամայի արվեստի թանգարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Minatomirai? |
Հասցե | 220-0012 |
Հիմնադրվել է | նոյեմբերի 3, 1989 |
Տնօրեն | Mika Kuraya? |
Կայք | yokohama.art.museum(ճապոներեն)(անգլ.)(կոր.)(չին.) |
![]() | |
![]() |
Յոկոհամայի արվեստի թանգարան (ճապ.՝ 横浜美術館 Յոկոհոմա բիձյուցուկան), հանրության համար բացված ճապոնական արվեստի թանգարան, որը հիմնադրվել է 1989 թվականի նոյեմբերի 3-ին[1] Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում։ Ճապոնիայի ամենամեծ արվեստի հաստատություններից մեկն է։
Թանգարանը տեղակայված է «Yokohama Landmark Tower» շենքի հարևանությամբ՝ Յոկոհամայի Մինաթո Միրա 21 ֆուտուրիստական տարածքում։ Թանգարանի հիմնական ուղղությունը ժամանակակից արվեստն է՝ 19-րդ դարի վերջերից սկսած։
Թանգարանում կա յոթ պատկերասրահ, որոնցից տարբերվում են Գրանդ Պատկերասրահը, գեղարվեստի արհեստանոցները, տեղեկատու բաժին, համերգասրահ, ռեստորան, սրճարան և խանութ։
Թանգարանի ցուցանմուշները թվագրվում են 1859 թվականին՝ օտարերկրացիների համար Յոկահոմայի նավահանգստի բացման տարում։
Թանգարանի ֆոնդերում կան այնպիսի ազդեցիկ և հայտնի մոդեռն նկարիչների աշխատանքներ, որոնցից են Կոնստանտին Բրանկուզին, Պոլ Սեզանը, Սալվադոր Դալին, Ջիմի Էռնստին, Ռենե Մագրիտը, Անրի Մատիսը, Օսիպ Ցադկինը և Պաբլո Պիկասոն։ Հատկապես լավ ներկայացված են դադաիստների և սյուրռեալիստների ստեղծագործությունները[2][3]։
Թանգարանում ցուցադրվում են նաև ճապոնացի արվեստագետների աշխատանքներ, հատկապես նրանց աշխատանքները, որոնք կապված են Յոկոհամայի հետ՝ Իմուրա Սիկոյի, Քանզան Սիմուրային և Թիձուկո Յոսիդային, Կիյոսի Հասևանայի, Յասումասա Մորիմուրայի և Լի Ու Հանգի աշխատանքները։
Թանգարանի ֆոնդի կարևոր մասն է լուսանկարները, քանի որ Յոկոհաման այն վայրերից էր, որտեղ Ճապոնիայում առաջին անգամ ծագեց արվեստի այս տեսակը[4]։
Վերջին տարիներին թանգարանում տեղի է ունենում երիտասարդ նկարիչների ցուցահանդես (New Artist Picks(NAP)), որը նվիրված է երիտասարդ նկարիչների ստեղծագործություններին[5]։
Յոկոհամայի արվեստի թանգարանի շենքը նախագծվել է ճապոնացի ճարտարապետ Կենձո Տանգեի կողմից, որը 1987 թվականին արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակին։ Կառույցը նկարագրվում է որպես «գրավիչ և ընդարձակ, օդի մեծ քանակությամբ և լավ լուսավորված»։ Ունի երկաթբետոնային կառուցվածք։ Հրապարակի տարածքը կազմում է 9 621 մ², հողամասի մակերեսը մոտավորապես կազմում է 20 000 մ²[6]:.
Շենքի կենտրոնում գտնվում է կիսագլանաձև ձևավորման աշտարակ՝ ութհարկանի շենքի բարձրությամբ։
Թանգարանի հիմնական մուտքի դիմաց գտնվում է Արտ Պլազան՝ Գրանդ մոլ պարկի մի մասը։
Շինության ճակատը, որն ունի հատուկ սիմետրիկ շարվածք, զարդարված է շրջանակներով և քառակուսիներով, երկարությունը 180 մետր է։ Ամբողջ ճակատի երկայնքով սյունաշար է շարված։ Շենքի դիզայնը խորհրդանշում է «նայիր», «ստեղծիր», «սովորիր» կոնցեպցիան։
Թանգարանի հիմնական դահլիճը («Մեծ Պատկերասրահը») ընդարձակ շենք է` 100 մետր երկարությամբ և 20 մետր բարձրությամբ։ Դահլիճը գտնվում է շենքի կենտրոնական մասում։ Այն եռաշարք պատուհաններ ունեցող դահլիճ է, որը զարդարված է գրանիտով։ Դահլիճը միաժամանակ հանդիսանում է նախասրահ և ցուցանմուշների ցուցահանդեսի վայր։
Դահլիճի ապակե առաստաղը սենյակում թույլ է տալիս բնական լույսի թափանցմանը։ Ժալյուզին թույլ է տալիս վերահսկել լուսավորությունը։ Դահլիճը հիանալի ակուստիկա է և այն հաճախ օգտագործվում է արվեստի նախագծերի և մշակութային միջոցառումների համար։
Թանգարանի հիմնական դահլիճը համարվում է ժամանակակից ճարտարապետության «առանձնահատուկ» օրինակ։
Գլխավոր դահլիճի վերևի հարկում տեղակայված են ցուցահանդեսային դահլիճները։
Թանգարանի սարքավորումները թույլ են տալիս ցուցադրել ցուցանմուշները, որոնք պետք է պահպանել որոշակի ջերմաստիճանի և խոնավության պայմաններում, ինչպես նաև այստեղ կան չափսերով խոշոր ցուցանմուշներ։ Հարկի յուրաքանչյուր կողմում գտնվում են յոթ մետր բարձրությամբ բավական տպավորիչ դահլիճներ։ Նրանցից մեկի հատակը կլոր է, իսկ երկրորդինը՝ քառակուսի։ Հարկ է նշել, որ կլորն ու քառակուսին բազմիցս օգտագործվել է շենքի դիզայնում։
Աջ թևում (եթե նայում ենք ճակատից) գործում է գեղարվեստական արհեստանոցներ, որտեղ անցկացվում են վարպետության դասեր երեխաների և մեծահասակների համար։ Թանգարանի կարևոր նպատակներից է մարդկանց մեջ արվեստի հանդեպ հետաքրքրության առաջացումը։
Շենքի ձախ թևում գտնվում է տեղեկատու բաժինը, որտեղ հավաքվել է ավելի քան 100 000 ճապոնական և արտասահմանյան արվեստի գրքեր և ամսագրեր, և շուրջ 580 ֆիլմ։
Բացի այդ, թանգարանում գործում է դասախոսությունների և ելույթների համար նախատեսված 240 տեղանոց համերգասրահ։
Թանգարանի խանութն առաջարկում է ցուցահանդեսների կատալոգներ, արվեստի վերաբերյալ գրքեր, բացիկներ, թանգարանի ցուցահանդեսների թեմաներով հուշանվերներ։
Թանգարանի շենքի ձախ թևում գործում է BRASSERIE T'S Musée ֆրանսիական խոհանոցի ռեստորանը։ Եթե պատուհանի մոտ նստեք, տեսանելի կլինի Սուսումի Սինգուի «Wind Musical Notes»-ը (Քամու մելոդրամա) Լուսանկար և տեսանյութ[7][8]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոկոհամայի արվեստի թանգարան» հոդվածին։ |
|