Յոհան Ագրել | |
---|---|
Բնօրինակ անուն | շվեդ.՝ Johan Joachim Agrell |
Ծնվել է | փետրվարի 1, 1701[1][2][3][…] Löts socken, Memmings Härad, Շվեդիա |
Երկիր | Շվեդիա |
Մահացել է | հունվարի 19, 1765[1][2][3][…] (63 տարեկան) Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Bavarian Circle, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Ժանրեր | բարոկկո դարաշրջանի երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, ջութակահար և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Ուփսալայի համալսարան |
Johan Agrell Վիքիպահեստում |
Յոհան Ագրել (շվեդ.՝ Johan Joachim Agrell, փետրվարի 1, 1701[1][2][3][…], Löts socken, Memmings Härad, Շվեդիա - հունվարի 19, 1765[1][2][3][…], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Bavarian Circle, Սրբազան Հռոմեական կայսրություն), շվեդ և գերմանացի ջութակահար, դաշնակահար, դիրիժոր և կոմպոզիտոր։
Յոհան Ագրելը ծնվել է 1701 թվականի փետրվարի 1-ին, Լյոթ քաղաքում (Արևելյան Գետալանդ)[4]։ Նա կրթություն է ստացել Ուփսալա քաղաքում, այնուհետև մեկնել է Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա և այլ երկրներ։
1723֊1746 թվականներին նա եղել է պալատական ջութակահար Կասել քաղաքում, որտեղ նա ձեռք է բերել դաշնակահարի համբավ։ 1746 թվականից Նյուրնբերգում եղել է կապելմայստեր։
Նրան են պատկանում մի շարք հայտնի ստեղծագործություններ (սիմֆոնիաներ, համերգներ, սոնատներ և այլն), որոնց ժողովածուն լույս է տեսել Նյուրնբերգում։ Նրա գրած որոշ ստեղծագործությունների ձեռագիր տարբերակը պահպանվում է։
Երիտասարդ տարիներին Ագրելլայի երաժշտության վրա մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակից իտալական 0երաժշտությունը, մասնավորապես՝ Անտոնիո Վիվալդիի։
Յոհան Ագրելը մահացել է 1765 թվականի հունվարի 19-ին Նյուրնբերգ քաղաքում[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Ագրել» հոդվածին։ |
|