Յոհան Կլեպեր | |
---|---|
Ծնվել է | մարտի 22, 1903[1][2][3][…] |
Ծննդավայր | Bytom Odrzański, Gmina Bytom Odrzański, Nowa Sól County, Լեհաստան |
Վախճանվել է | դեկտեմբերի 11, 1942[4][1][2][…] (39 տարեկան) |
Վախճանի վայր | Բեռլին, Նացիստական Գերմանիա[5] |
Գերեզման | Evangelischer Kirchhof Nikolassee |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող, օրագրի հեղինակ, գրող, քրիստոնեական հիմների հեղինակ և աստվածաբան |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | The night is nearly over?, Q2692598?, Q59928834?, Gott wohnt in einem Lichte?, In the Shadow of Your Wings? և Q108572810? |
Ամուսին | Johanna Stein? |
![]() |
Յոհան Կլեպեր (22 մարտի 1903 - 11 դեկտեմբերի 1942), գերմանացի բանաստեղծ, գրող և լրագրող։
Կլեպերը ծնվել է Բեյթեն ան դեր Օդեր քաղաքում (այժմ Լեհաստանի Բիտոմ Օդրզանսկի քաղաք): Տառապելով ծանր ասթմայով, նա մինչև 14 տարեկանը սովորել է տանը՝ լյութերական ծառայող հոր մոտ։ Այնուհետեւ ընդունվել է Գլոգաուի գիմնազիա: 1922 թվականին նա սկսեց աստվածաբանություն ուսումնասիրել Էրլանգենի համալսարանում, իսկ մեկ տարի անց տեղափոխվեց Վրոցլավի համալսարան։ Ուսումն ավարտելուց հետո՝ 1926 թվականին, նա որպես հրատարակիչ աշխատանքի անցավ եկեղեցում իսկ ավելի ուշ զբաղեցրեց լրագրողի պաշտոնը։ 1927 թվականին նա քարոզ է անցկացրել որպես փոխարինող իր հիվանդ հորը[6]։ 1931 թվականին նա ամուսնացավ հրեական ընտանիքից Ջոհաննա Շտայնի հետ։ Նրանք տեղափոխվեցին Բեռլին, որտեղ Կլեպերը աշխատանքի անցավ ռադիոյում, սակայն 1933 թվականին հեռացվեց աշխատանքից։
1935 թվականի դեկտեմբերին նա Կառլ Լյուդվիգ Ֆռեյեռ ֆոն ընդ սու Գյութենբերգի համար սկսեց գրել հոդվածներ «Weiße Blätter» (Սպիտակ թղթեր) ամսագրում։
1940 թվականի դեկտեմբերին նա զորակոչվեց Գերմանական բանակ թղթաբանական սխալի պատճառով, քանի որ հրեաների հետ ամուսնացած քաղաքացիները չէին զորակոչվում: Չնայած նրա կինը մկրտվել էր դեռ 1938 թվականին՝ հարսանիքից առաջ։ Կլեպերը մարտական գործողությունների չէր մասնակցում, և ծառայում է զինամթերքի մատակարարման ստորաբաժանման մեջ՝ անցնելով Բուլղարիայի, Լեհաստանի և Խորհրդային Միության տարածքներով, մինչև 1942 թվականին կնոջն օգնելու նպատակով զորացրվելը։
1942 թվականի դեկտեմբերի 11-ին, երբ Ադոլֆ Այխմանը մերժեց զույգի երկրորդ դստեր վիզայի հարցումը, նրանք երեքով ինքնասպան եղան՝ գազի փականը բացելով: Մահից անմիջապես առաջ Յոհան Կլեպերը գրել էր իր օրագրում. «Այս գիշեր մենք միասին կմահանանք։ Վերջին պահերին մեր մոտ է կանգնած օրհնյալ Քրիստոսի պատկերը։ Հենց այս տեսարանով էլ կավարտվի մեր կյանքը»[7]։ Նրանց մահից հետո Կլեպերի քույր Հիլդեգարդը օրագիրը հանձնեց Ադոլֆ Այխմանի դեմ Դաշնակիցների դատավարությանը, որտեղ այն օգտագործվեց որպես նրա դեմ ապացույց (51-րդ նիստ):
«Ձեր թևերի ստվերում» գիրքը, որը լույս է տեսել 1956 թվականին, պարունակում է նյութեր Կլեպերի օրագրերից:
Կլեպերը գրել է բազմաթիվ օրհներգեր, որոնք դարձել են ժամանակակից բողոքական և կաթոլիկ եկեղեցիների օրհներգերի մաս, ինչպիսիք են օրինակ՝ «Gott wohnt in einem Lichte» և «Գալուստի օրհներգը»։